Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել է «Սևան» ազգային պարկից ապօրինի ծառահատման դեպք

Ապրիլ 04,2019 21:12 Share

Ապրիլի 1-ին, ժամը 09.40-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում գրություն է ստացվել, որ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի աշխատակիցները ստուգայց կատարելիս մարտի 24-ին Արտանիշի տեղամասի 4-րդ պահաբաժնում հայտնաբերել են ապօրինի հատված 22 սոճենի:

Ապրիլի 3-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամբարակի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում բաժին է հրավիրվել 1992 թ. ծնված Ռազմիկ Ե.-ն, որը խոստովանական բացատրություն է տվել, որ 2019թ. հունվար, փետրվար, մարտ ամիսների ընթացքում Արտանիշի մասնաճյուղի 4-րդ պահաբաժնից ապօրինի հատել է տարբեր տրամագծի սոճենի տեսակի 20 ծառ, որոնք տեղափոխել է իր տուն՝ որպես վառելափայտ օգտագործելու նպատակով:

Հատված ծառերը մասամբ հայտնաբերվել են:

Կատարվում է քննություն:

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930