Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի կարիերա ունեցող մարդու վրա շառ անել». Սպիտակցի Հայկոյի մենեջեր

Ապրիլ 04,2019 20:03

Հայտնի ռաբիս երգիչ Սպիտակցի Հայկոյի (Հայկարամ Ղեւոնդյան) մենեջեր Նորայր Ստեփանյանը պնդում է, որ 2018 թվականին Խանջյան փողոցում տեղի ունեցած վրաերթի դեպքով Հայկոն մեղավոր չէ:

Հիշեցնենք, որ այսօր Սպիտակցի Հայկոյին մեղադրանք է առաջադրվել 2018թ. դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում տեղի ունեցած կրկնակի վրաերթի գործով: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հայկարամ Ղևոնդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին

«Բոլորը կարող են մեղադրանք առաջադրել, բայց այդ մեղադրանքը հաստատել է պետք: Մենք վստահ ենք, որ Հայկոն մեղավորություն չունի, գործընթաց պետք է տեղի ունենա, մենք սպասում ենք, որ այդ գործընթացն ավարտվի, որ ամեն ինչ հաստատվի, որ այս սուտ տեղեկատվությունը վերջանա, այս հարցով մեզ չանհանգստացնեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Նորայր Ստեփանյանը:

Ըստ նրա, Հայկոն ոչ թե վրաերթի է ենթարկել, այլ տուժողի կողքով պարզապես անցել է. «Չի կպել. մի մեքենա տուժողին խփել, 47 մետր թռցրել, գցել է, 4,5 րոպե հետո կողքով անցել է  Հայկոն, հիմա ասում են, թե վրաերթ է եղել, բայց չի եղել նման բան:  Տեսախցիկների ձայնագրությունները հանվել են, կան, ամբողջը կպարզվի, մեր ամբողջ ժողովուրդը կհասկանա, չի կարելի կարիերա ունեցող մարդու վրա շառ անել, ինչ է թե ճանաչված է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930