Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմանդոս. «Իմ կարծիքով` պատերազմ չի կարող լինել»

Ապրիլ 04,2019 20:20

«Հանդիպումը հանդիպում է, թեկուզ եւ վատը լինի։ Այն տալիս է պատերազմի հավանականության նվազում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով մարտի վերջին կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ առաջին պաշտոնական հանդիպմանը, ասաց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը(Կոմանդոս): Մեկնաբանելով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանի այն հայտարարությունը, որ «պատերազմ լինելու է, եւ Արցախյան հակամարտության լուծման ճանապարհը ռազմական գործողություններն են», մեր զրուցակիցն անհամաձայնություն հայտնեց. «Իմ կարծիքով` պատերազմ չի կարող լինել, որովհետեւ այդ պատերազմում 2 պետություն չէ, որ ներքաշվում են։ ՀՀ-ից եւ Ադրբեջանից բացի, այլ պետությունների էլ է այն վերաբերում։

Բայց Ալիեւը մի բան պետք է չէ ասի իր ժողովրդի առաջ։ Պետք է ասի, որ պատերազմելու է։ Բոլորին է հայտնի, թե օրեցօր հարստացող Ալիեւի Ադրբեջանում ինչ է կատարվում, ինչ վիճակում են, օրինակ, տեղաբնիկները, ինչ վիճակում է մամուլի ազատությունը։ Բացի այդ, Ադրբեջանը փոքր եղբայրն է Թուրքիայի, որը հրահրեց ապրիլյան ռազմական գործողությունները, որովհետեւ այդ ժամանակ ռուս-թուրքական հարաբերությունները լարված էին: Հիմա այդ հարցում կարծես թե խնդիր չկա»:

Կոմանդոսը համոզմունք հայտնեց, որ հայկական բանակն ուժեղ հիմքեր եւ բարձր պատրաստվածություն ունի, մարտական ոգի. «Ադրբեջանի բանակում տիրող թշնամական իրավիճակը հաշվի առնելով` կարող եմ ասել, որ այդ երկիրը չի հասնի այն վիճակին, որ մեր դեմ կռվի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930