Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակն է, որ Հայաստանը նոր Մետաքսի ճանապարհի մաս կազմի». Արմեն Սարգսյան

Ապրիլ 04,2019 20:50

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ տիկին Շեն Յուեյուեի և նրա գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը և Չինաստանը հնագույն պետություններ են, որոնց միջև համագործակցությունը դարերի պատմություն ունի և գալիս է դեռ Մետաքսի ճանապարհի գոյության ժամանակներից: Նա կարևորել է արդեն 21-րդ դարում այդ համագործակցության զարգացումը Չինաստանի բարձրագույն ղեկավարության կողմից իրականացվող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակում:«Ժամանակն է, որ Հայաստանը նոր Մետաքսի ճանապարհի մաս կազմի»,– ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:

ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեն կարևորել է Հայաստանի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները՝ խոսելով առկա համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտության մասին:

Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի ու Չինաստանի միջև հարաբերությունների զարգացման, երկկողմ կապերի ամրապնդման մեծ ներուժ կա, որը պետք է կյանքի կոչել: Նրանք մասնավորապես կարևորել են համագործակցության ընդլայնումը ենթակառուցվածքների զարգացման, հանքարդյունաբերության, շրջակա միջավայրի պահպանության և զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ու արհեստական բանականության ոլորտներում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930