Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ խորհրդականն այն մասին, թե ինչու 2016թ.-ին հայկական կողմը հակահարձակում չարեց եւ կորցրածը հետ չբերեց

Ապրիլ 04,2019 22:22 Share

«Թշնամու մտադրությունն էր՝ վերցնել ողջ առաջնագիծը, ամբողջությամբ տիրապետել բնագծերին եւ ծնկի բերել հայկական զինուժին, որպեսզի քաղաքական իշխանությունն ընկներ իրենց ոտքերը: Բայց եղավ ճիշտ հակառակը: Ունեցանք այն, ինչ ունենք: Վերահաստատում եմ ճշմարտությունը, որ 4-րդ օրն Ադրբեջանը ռուսների միջոցով աղաչում-պաղատում էր, որ բանակցություններ լինեն, եւ հրադադար հաստատվի»,-Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում այսօր ապրիլյան ռազմական գործողություններում հերոսացած հայորդիներին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը:

Նա հիշեցրեց, որ ապրիլյան ռազմական գործողությունների հետեւանքով հայկական կողմը կորցրեց մեկ բարձունք եւ չորս հենակետ. «Դա ճշմարտություն է, բայց մենք էլ հողմացրիվ արինք Ադրբեջանի մտադրությունը: Նա այլեւս չկարողացավ առաջ շարժվել: Եթե լիներ առաջ անցնելու կարգադրություն՝ հրաման, բնականաբար, մենք կանցնեինք հակահարձակման: Բայց, քանի որ արդեն բանակցություններ էին ընթանում, մենք կանգնեցինք այնտեղ, որտեղ այսօր կանգնած ենք: Ժամանակ գա՝ մենք հետ ենք վերցնելու դրանք, դրանք կրկին մերն են լինելու»:

Ի դեպ, այս օրերին ԶԼՄ-ներում գնահատականներ են հնչում այն մասին, որ հարցազրույցներից մեկում Վարդան Ավետիսյանն ասել է, թե հետախուզությունը նախապես է իմացել հակառակորդի նախապատրաստելիք հարձակման մասին: Այս առնչությամբ Aravot.am-ի հարցերին պատասխանել Վարդան Ավետիսյանը հրաժարվեց:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930