Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է Գեորգի Դանելիան

Ապրիլ 04,2019 19:55 Share

Մոսկվայում մահացել է ռուսական և խորհրդային կինոյի դասական Գեորգի Դանելիան, հաղորդում է BBC-ն։

Ռեժիսորի մահը հաստատել են նրա ընտանիքի անդամները, ընկերները։

«Գեորգի Նիկոլաևիչ Դանելիան մահացել է սրտի կանգից, բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար»,- ասել է նրա կինը Գալինա Յուրկովա- Դանելիան։

Ռեժիսորը 88 տարեկան էր։ Փետրվարին նա հիվանդանոց էր տեղափոխվել թոքերի բորբոքմամբ։

Դանելիան առավելապես հայտնի է «Միմինո» ֆիլմով։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել