Ադրբեջանի առաջին տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան խոստացել է, որ Ղարաբաղի ցանկացած գյուղում կծածանվի ադրբեջանական դրոշը, հաղորդում է Trend-ը։
«Ես միշտ ասում եմ, որ Ադրբեջանը շատ հարուստ երկիր է, որն ունի գեղեցիկ բնություն։ Բայց մեր ամենամեծ ձեռբերումը ադրբեջանցի ժողովուրդն է, մարդը։ Իսկապես, ադրբեջանցի ժողովուրդը պետք է հպարտանա, որ ձեզ նման որդիներ է մեծացրել… Այսպիսի ժողովրդի, այսպիսի զինվորների, սպաների, այսպիսի եղբայրների հետ մենք անպայման կվերադարձնենք Ղարաբաղը։ Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում, յուրաքանչյուր քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը»,- ասել է Ալիևան հաշմանդամ զինվորականների հետ հանդիպմանը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































