Օրվա լրահոսը
Վալերիյ Օսիպյան. «Դա ով որ արել է, սրբություն չունեցող անձնավորություն է». (Տեսանյութ)
Ոստիկանությունը` Եռաբլուրում գողության մասին
Ալումյանը Քոչարյանի դեմ Փաշինյանի խորհրդականի ցուցմունքի մասին. «Էդ մենակ, երևի, Արշակ Կարապետյանը կարող էր ասել՝ որոշ առավելություններ ստանալու ակնկալիքով»
Ասում է՝ նախագահը կարգադրեց մյուս օրը 12-ից, պատկերացրեք, փետրվարի 24-ից մտցնել արտակարգ դրություն: Այդտեղ անհեթեթություն է, պատկերացնում եք, չէ՞ արտակարգ դրությունը, մարտի 1-ից եղել է, դուք գիտեք դա ոնց է արվում, սահմանափակվում է մարդկանց տեղաշարժը, ԶԼՄ-ների աշխատանքը:
ՀՀ ոստիկանապետ. «Համաներմամբ ազատված 71 անձ կատարել է 130 հանցագործություն». (Տեսանյութ)
Վալերի Օսիպյանը վստահեցնում է՝ հիմա ՃՈ-ն ավելի լավ է աշխատում
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վարուժան Ոսկանյանին և Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, հայ-ռումինական միջխորհրդարանական խմբի համանախագահ Վարուժան Ոսկանյանին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ռումինիայի մասնաճյուղի ղեկավար Կարապետ Խաչատուրյանին ու Ռումինահայոց միության փոխնախագահ Զարեհ Նազարյանին: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր համար առանձնահատուկ նշանակություն ունեն սփյուռքահայերի հետ հանդիպումները, որոնց ընթացքում հնարավորություն է ստեղծվում քննարկել հատկապես Հայաստան-Սփյուռք հարաբերություններին առնչվող մի
Քննարկվել են վիճակախաղերի, շահումով խաղերի եւ խաղատների գործունեությանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ ապրիլի 4-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել եւ օրենսդրական փաթեթի վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել վիճակախաղեր կազմակերպող ընկերությունների
Ինչ գրքեր է կարդում Ռոբերտ Քոչարյանը՝ կալանավայրում. Պարզվում է՝ անցել է Լeadership-ին
Ձեր նախաբանի հետ չեմ կարող ոչ համաձայնել, ոչ էլ ոչ, չգիտեմ որ աղբյուրից եք դուք օգտվել, չեմ տեսել: Բայց ձեր խնդրանքով ես իրենից ճշտեցի, ինքը ավարտել է Ֆրենսիս Ֆուկույամայի Identity գիրքը եւ Siemens-ի Լeadership-ը: Ալումյանն ասաց, որ այդ գրքերը անգլերենով են, ուստի Քոչարյանը կարդում է անգլերենով: Դիտարկմանը, որ Շիրխանյանը կասկածի տակ էր դնում Քոչարյանի անգլերենը՝ Ալումյանն արձագանքեց՝ դա արդեն չգիտեմ:
Կառավարությունն իրականացնում է գյուղատնտեսական գործունեությունը խթանող ծրագրեր (Տեսանյութ)
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է ավտոգազալցման կայաններում գազի թանկացման և սոցիալական նպաստների վճարման հարցերին: Այնուհետև Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտնել է, որ հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում 99 տոկոսով ցրտահարություն չի սպասվում: Նա նշել է, որ մայիս-ապրիլ
Արտակ Զեյնալյանն ու Լին Թրեյսին համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Արտակ Զեյնալյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում և շնորհավորել նրան պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն և արդյունավետ աշխատանք դիվանագիտական առաքելության ընթացքում: Նախարարը բարձր է գնահատել դեսպանության ու ՀՀ արդարադատության նախարարության սերտ համագործակցության ներկայիս մակարդակը՝ հատկապես կոռուպցիայի
Հրանտ Մաթեւոսյանի կնոջ ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանին
Մինչդեռ անցած այս մեկ տարին` հաղթական տարին «Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն թանգարան»-ի անավարտ կառույցի շինարարության 2003-ից ձգձգված ոդիսականի անհեթեթ, անտրամաբանական, ողորմելի վերջերգը դարձավ` բացառիկ դիսոնանս Հրանտի անվան, մեր ժամանակի ոգու, քո այն ուղերձով հնչեցրած Հրանտի խոսքերի հետ:
«Ցնդաբանությունների չեմ պատասխանում, երբեք որևէ հանքի հետ կապ չեմ ունեցել». Արամ Սարգսյան
Հայ ոսկի միավորման նախկին գլխավոր ինժեներ Գագիկ Պետրոսյանի պնդմամբ՝ Հայ ոսկի միավորումն իր Մեղրաձորի և Սոթքի հանքավայրերով 200 տոննա ոսկու պաշարներով, ներառյալ Արարատի ոսկու կորզիչ ֆաբրիկան, վաճառվել է Վազգեն Սարգսյանի ընտանիքի կողմից։
Օգոստոսին «Սևան» միջազգային երաժշտական փառատոնը կրկին կհամախմբի երաժիշտներին և երաժշտասերներին
Արդեն 5-րդ տարին է, ինչ մարզային փառատոների շարքում իր հաստատուն տեղն ունի «Սևան» միջազգային երաժշտական փառատոնը: «Սևան» երաժշտական փառատոնը, որի կազմակերպիչը «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ն է, առաջին անգամ անցկացվել է 2015թ-ին Սևանի թերակղզում: 2016թ-ին այն կրկին անցկացվեց թերակղզում` ընդլայնելով մասնակիցների աշխարհագրությունը: 2017թ-ին սևանյան ալիքը հասավ և հանգրվանեց թիվ 1 հանրային լողափում: Անցած տարի փառատոնն անցկացվեց
«Իհարկե, Մանվել Գրիգորյանը կունենար ե՛ւ թշնամիներ, ե՛ւ չուզողներ». Ո՞վ է դրել զինվորի բաժին սնունդն ու ապրանքները Մանվել Գրիգորյանի պահեստում
Ինչ վերաբերում է սեփականաշնորհման վկայականներին՝ պաշտպանն ասաց. «դուք մեր տանը եղե՞լ եք, գիտե՞ք ինչեր կարող էր մեր տանը հայտնաբերվել»: Հարցին՝ այդքան մեծ քանակությամբ սեփականության վկայական ձեր տանը կա՞՝ պաշտպանն ասաց, որ այո. «ես ձեզ վստահեցնում եմ, զինվորի սննդի, պարագաների վերաբերյալ միանշանակ է, առնչություն չունի»:
Վանեցյանն՝ իր մորն աշխատանքից ազատելու, եւ Ռազմիկ Աբրահամյանի՝ կաշառք տալու մասին
Արդյոք Ռազմիկ Աբրահամյանն ինքն է հայտնել, որ կաշառք է փոխանցելու
Դոպինգ ստուգման ոլորտում լուրջ փոփոխություններ են կատարվել
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ դոպինգի դեմ պայքարի ոլորտում կառուցվածքային եւ կանոնների փոփոխություններ են կատարվել: Դրանք Aravot.am-ին համառոտ ներկայացրեց Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը: «Առաջին փոփոխությունն այն է, որ ստեղծվել է դոպինգի միջազգային թեստավորման նոր գործակալություն (ՄԹԳ), որը կառավարում է աշխարհում կատարվող բոլոր դոպինգ ստուգումները: Միեւնույն ժամանակ, բոլոր այն գործառույթները, որոնք կատարում էին միջազգային ֆեդերացիաները,
Հայաստանի հավաքականը 106-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Ապրիլի 4-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է հինգ տեղով և զբաղեցնում է 106-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Բելգիայի հավաքականը, երկրորդ տեղում է Ֆրանսիան, երրորդ հորիզոնականում՝ Բրազիլիան: 1. Բելգիա – 1737 միավոր 2. Ֆրանսիա – 1734 3. Բրազիլիա – 1676 4. Անգլիա – 1647 5. Խորվաթիա – 1621 6. Պորտուգալիա –
Զինվորի բաժին «տուշոնկաները» «միտումնավոր են տեղադրվել, բերվել են երրորդ անձի կողմից» Մանվել Գրիգորյանի տարածք. Արսեն Մկրտչյանի վարկածը
Հարցին՝ ինչպե՞ս էին այդ դեպքում այդ ապրանքները հայտնվել Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում, օրինակ, զինվորի բաժին «տուշոնկաները», շապիկները, ինչպե՞ս էին այնտեղ հայտնվել, ո՞նց էր շեղվել ճանապարհից ու հայտնվել այնտեղ՝ Արսեն Մկրտչյանը պատասխանեց. «Բայց դա իմ հարցը չի, ոչ էլ Մանվել Գրիգորյանի հարցն է: Նա ասում է՝ ես կապ չունեմ դրա հետ: Իրականում կապ չունի: Հիմա ես ունեմ մի քանի պաշտպանական վարկածներ, կարող եմ դնել շրջանառության մեջ՝ միտումնավոր այդտեղ է տեղադրվել»:
Պետական սեփականության գույքը այլ անձանց կողմից օգտագործվելու հետևանքով պետությանը 226.5մլն դրամի վնաս է պատճառվել. հարուցվել է քրեական գործ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի գրության հիման վրա կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները: Մասնավորապես՝ տևական ժամանակ իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ չեն իրականացրել պետության սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Զարյան 22/1 և
Ինչպե՞ս է Վանեցյանը պայքարելու ֆեյքերի ու կեղծ լուրերի դեմ
Փաշինյանի հանձնարարությանն անդրադառնում է ԱԱԾ տնօրենը
Բացվել է Արևմտահայերեն Վիքիպեդիան
Երկար սպասումից հետո, սույն թվականի ապրիլի 1-ին Արևմտահայերեն Վիքիպեդիան վերջապես կարողացավ ստանալ իր առանձին հարթակը Վիքիպեդիաների ցանկում՝ hyw.wikipedia.org հղմամբ։ 2014 թվականից ի վեր Արևմտահայերեն Վիքիպեդիա ստեղծելու գաղափարի շուրջ են համախմբվել հարյուր հիսունից ավել կամավոր խմբագիրներ, որոնք պարբերաբար մասնակցել են վերապատրաստման դասընթացներին։ Այսօր մենք արդեն իսկ ունենք 7500-ից ավել արևմտահայերեն հոդվածներ, որոնք տեղակայված են Արևելահայերեն Վիքիպեդիայում
Նպաստ նշանակելու դիմաց պահանջել են 2 ամսվա նպաստի գումարը. պաշտոնական
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն՝ խնդրելով ուսումնասիրել երկու քաղաքացիների դիմումներ, որոնցում ահազանգվում է իրենցից պահանջված կաշառքի մասին: Նախարարությանը հասցեագրված երկու դիմումներն էլ վերաբերում են Գյումրու թիվ 1 սոցիալական աջակցության տարածքային բաժնի տեսուչների կողմից դրսևորած անբարեխիղճ աշխատանքին: Ըստ դիմումատուների՝ տեսուչները քաղաքացիներին նպաստ նշանակելու դիմաց պահանջել են 2 ամսվա նպաստի գումարը: Ընդ որում, դիիմումներից մեկում նշված է նաև տեսուչի
«Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի». Կոմիտաս վարդապետի հոբելյանին նվիրված միջոցառում Բելառուսում
Ապրիլի 2-ին Բելառուսի երաժշտության պետական ակադեմիայի Մեծ դահլիճում Բելառուսում Հայաստանի դեսպանության և ակադեմիայի համատեղ ջանքերով կազմակերպվեց համերգ՝ նվիրված Կոմիտաս վարդապետի 150-ամյակին։ Բացման խոսքում Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի կրթության, գիտության, մշակույթի և սոցիալական զարգացման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ակադեմիայի ռեկտոր Եկատերինա Դուլովան (Екатерина Дулова ) նշեց հայ մեծանուն կոմպոզիտոր, երաժշտագետ և բանահավաք Կոմիտասի մշակութային
Հանրային խորհրդի ձևավորման գործընթացն ավարտված է, նշանակված է խորհրդի նախագահ
Կառավարության այսօրվա նիստում Վազգեն Մանուկյանը նշանակվել է Հանրային խորհրդի նախագահ՝ համաձայն «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի։ Այսպիսով, նոր Հանրային խորհրդի ձևավորման գործընթացն ավարտված է։ Հանրային խոհրդի 45 անդամների կազմը ձևավորվում է հետևյալ կերպ՝ առաջին 15 անդամներին հաստատում է կառավարությունը վարչապետի առաջարկով, հաջորդ 15 անդամները ՀԽ անդամ են դառնում՝
Fitch-ը վերահաստատել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհած «B+» վարկանիշը
Միջազգային հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերահաստատել է նախորդ տարի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհած «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» B+ վարկանիշը` կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR): Fitch Ratings գործակալության կողմից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհած վարկանիշը հնարավոր ամենաբարձրն է ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերությունների համար, և այն վերահաստատում է Բանկի առաջատար դիրքերը և թափանցիկ ֆինանսական կառույց լինելու
Տնային տնտեսուհի, թե՞ տնտես
Ի վերջո «խնդիրն այն չէ, թե ով ինչ է անում,այլ թե այդ աշխատանքին մենք ինչ արժեք ենք տալիս»:
Մենք ոչինչ չենք խնայելու մարդկանց հայրենիք վերադարձնելու համար եւ շուտով այս ուղղությամբ պետք է իրականացնենք առաջին ծրագրերը. Տավուշի մարզպետ
«Հազարավոր տավուշցի ընտանիքներ ապրում են Ռուսաստանի տարբեր գյուղերում, եւ նրանց երեխաներն արդեն չեն գրում հայերեն, նրանց թոռները չեն խոսում հայերեն: Սա ողբերգություն է, որի կողքով իրավունք չունենք անտարբեր անցնելու: Մենք ոչինչ չենք խնայելու այս մարդկանց հայրենիք վերադարձնելու համար եւ շուտով այս ուղղությամբ պետք է իրականացնենք առաջին ծրագրերը: Առաջին գյուղը, որին անդրադառնալու ենք, Կրասնոդարից ավելի քան
Նախագահ Արմեն Սարգսյանը Հորդանանում կմասնակցի Համաշխարհային տնտեսական համաժողովի հանդիպմանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն: Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ապրիլի 5-7-ը տեղի կունենա Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված հանդիպումը, որին նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրված է որպես բանախոս: Համաշխարհային տնտեսական համաժողովի հանդիպումը կազմակերպվել է Հորդանանի Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմի և թագուհի Ռանիա Ալ-Աբդալլահի
Ակցիզային հարկով թող հարկեն ադամանդեղենը, օլիգարխների համար ներկրվող ապխտած կոկորդիլոսը. Մովսես Արիստակեսյան
Համահարթ տարբերակի դեպքում բյուջեն 27 միլիարդ դրամի ծախս է ունենալու, որը լրացնելու համար փորձում են ակցիզային հարկը բարձրացնել:
Մրգաշատ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումներ կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքին տրամադրված աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն համայնքի ղեկավարին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մրգաշատ համայնքի ղեկավարը՝ ծնված 1961թ., ՀՀ ԳՆ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից ստացված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացուի, ինչպես նաև
Ռուբեն Հակոբյան. Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, և մենք պարտավոր ենք մեր ներուժը մոբիլիզացնել այդ մարտահրավերին դիմակայելու համար
«Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանն անդրադառնում է Վիեննայում Մարտի 29-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցություններին։ Քաղաքագետը տարակուսում է, թե ինչու Մինսկի խմբի հայտարարության մեջ տեղ չի գտել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի՝ երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչը վերաբերում էր հրադադարի ամրապնդմանը և ինչը բազմիցս խախտել է
ԱՄՆ Սենատորներ ներկայացրեցին F-35 ինքնաթիռների Թուրքիային փոխանցումը արգելող օրինագիծը
Մարտի 28-ին, սենատորներ Ջեյմս Լանկֆորդը (Հանրապետական, Օկլահոմա), Ջին Շահինը (Դեմոկրատ, Նոր Համպշիր), Թոմ Թիլիսը (Հանրապետական, Հյուսիսային Կարոլինա) և Քրիս Վան Հոլենը (Դեմոկրատ, Մերիլենդ) ներկայացրեցին S.922, երկկուսակցական օրինագիծը հայտնի նաև, որպես «Պաշտպանել ՆԱՏՕ-ի 2019թ.-ի երկնային ակտը», որը արգելում է F-35 Համատեղ հարվածային կործանիչ ինքնաթիռի փոխանցումը Թուրքիային մինչև Միացյալ Նահանգները կհաստատի, որ Թուրքիան չի ընդունի Ռուսաստանի S-400