Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանապետ. «Համաներմամբ ազատված 71 անձ կատարել է 130 հանցագործություն». (Տեսանյութ)

Ապրիլ 04,2019 19:35 Share

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսպիյանը պատասխանելով հարցին՝ ինչով կբացատրի որոշ հանցագործությունների քանակի աճը, ասաց, որ վերջին տվյալներով՝ համաներմամբ ազատված մոտ 71 անձ կատարել է 130 հանցագործություն: 71 անձից կալանավորվել է 14-ը, մյուսների խափանման միջոցը ստորագրությամբ քաղաքից չբացակայելն է:

Օսիպյանը վստահեցրեց՝ քաղաքացիների վստահությունը բարձրացել է ոստիկանության հանդեպ եւ հիմա ավելի շատ են դիմում, ինչով էլ պայմանավորված է հանցագործությունների թվի ավելացումը. «Նախկինում մարդիկ մտածում էին, որ դեպքերին չեն տրվի իրավական գնահատական, ապա այսօր ցանկացած բանի համար:

Ըստ Օսիպյանի, 2019-ի առաջին եռամսյակում գրանցվել է հանցագործությունների դեպքերի բացահայտման ուղղությամբ առաջընթաց. «Եթե հունվարին հանցագործությունների թվի աճ կար, ապա եռամսյակի ավարտին արդեն նկատվում է նվազում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Վալերի Օսպիյանը վստահեցրեց՝ «Պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանի հանրապետության ոստիկանությունում կոռուպցիա չկա»:

Մեր դիտարկմանը՝ եթե ոստիկանությունում կոռուպցիա չկա, արդյոք դրանով է պայմանավորված ճանապարհային ոստիկանների ոչ լավ աշխատանքը, քանի որ նախկինում, ինչպես բազմիցս հայտարարվել էր, այդ համակարգում կոռուպցիան շատ էր, Օսպիյանը չհամաձայնվեց, նշելով, որ ՃՈ-ն հիմա շատ լավ է աշխատում եւ պատասխանատվության է ենթարկում բոլոր իրավախախտ վարորդներին: Օսպիյանը վստահեցրեց՝ պարզապես ավտոմեքենաների քանակն է ավելացել:

Այսինքն՝ հիմա ավելի քիչ եկամուտով ճանապարհային ոստիկանն ավելի լա՞վ է աշխատում, մեր այս հարցին ի պատասխան էլ ոստիկանապետն ասաց. «Այո՛»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930