Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ գրքեր է կարդում Ռոբերտ Քոչարյանը՝ կալանավայրում. Պարզվում է՝ անցել է Լeadership-ին

Ապրիլ 04,2019 19:01

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված  բողոքի քննությունն է: Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է նիստին:

Նիստն այսօր ընդմիջվեց եւ կշարունակվի վաղը ժամը 12-ին: Պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ դատախազության հիմնավորումների հետ կապված իրենց հիմնավորումները կներկայացնեն վաղը: Ներկայացվել է պաշտպանական կողմի բողոքի 40 տոկոսը:

Ալումյանն ասաց, որ վաղը կշարունակի բողոքը ներկայացնելը, որից հետո կներկայացնեն առարկությունները դատախազության բողոքի վերաբերյալ, դրանից հետո դատախազությունը կներկայացնի իր առարկությունները պաշտպանական կողմի բողոքի վերաբերյալ, իսկ հետո, եթե Քոչարյանը ասելիք ունենա, կասի իր ասելիքը:

Aravot.am-ը խնդրել էր պարոն Ալումյանին Քոչարյանից պարզել, թե կալանավայրում ի՞նչ գրքեր է կարդում Քոչարյանը:

Մենք հիշեցրինք, որ մամուլում հրապարակումներ կան, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանը համալսարանում ուսանողների հետ հանդիպման ասել էր, որ ինքը չի սիրում գիրք կարդալ, բայց հիմա կալանավայրում փաստորեն կարդո՞ւմ է ու ի՞նչ գրքեր է կարդում՝ Ալումյանը պատասխանեց. «Նախ, ես չգիտեմ, որ ինքը այդպիսի բան ասած լինի, որ գիրք կարդալ չի սիրում: Ձեր նախաբանի հետ չեմ կարող ոչ համաձայնել, ոչ էլ ոչ, չգիտեմ որ աղբյուրից եք դուք օգտվել, չեմ տեսել: Բայց ձեր խնդրանքով ես իրենից ճշտեցի, ինքը ավարտել է Ֆրենսիս Ֆուկույամայի Identity գիրքը եւ Siemens-ի Լeadership-ը: Ալումյանն ասաց, որ այդ գրքերը անգլերենով են, ուստի Քոչարյանը կարդում է անգլերենով: Դիտարկմանը, որ Շիրխանյանը կասկածի տակ էր դնում Քոչարյանի անգլերենը՝ Ալումյանն արձագանքեց՝ դա արդեն չգիտեմ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930