Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյանն ու Լին Թրեյսին համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել

Ապրիլ 04,2019 18:40 Share

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Արտակ Զեյնալյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում և շնորհավորել նրան պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն և արդյունավետ աշխատանք դիվանագիտական առաքելության ընթացքում: Նախարարը բարձր է գնահատել դեսպանության ու ՀՀ արդարադատության նախարարության սերտ համագործակցության ներկայիս մակարդակը՝ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում և վստահություն հայտնել, որ փոխգործակցությունը տարբեր ուղղություններով զարգացնելու մեծ ներուժ կա:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ ուրախ է գտնվել Հայաստանում, հատկապես այս ժամանակահատվածում, երբ կան հնարավորություններ՝ խորացնելու գործընկերությունը: Դեսպան Թրեյսին հավաստիացրել է, որ Նախարարության և դեսպանության միջև առկա գործակցությունը կշարունակվի և կօգտագործվեն այն զարգացնելու բոլոր հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, արդար դատաքննության իրավունքի երաշխավորմանը, դատաիրավական բարեփոխումներին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող ծրագրերին, սնանկության ոլորտի բարեփոխումներին, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների ներդրմանը, քրեական արդարադատության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին, ինչպես նաև դատապարտյալների պահման պայմանների բարելավմանը և Պրոբացիայի ծառայության կարողությունների հզորացմանը:

Հանդիպման ավարտին նախարար Զեյնալյանն ու դեսպան Թրեյսին վերահաստատել են համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

 

 ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930