Օրվա լրահոսը
Ներսես Պողոսյանն ազատ չարձակվեց ու հացադուլ հայտարարեց
Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանի, Մանուշակ Պետրոսյանի եւ Ռուզաննա Բարսեղյանի որոշմամբ հետաձգվեց Ներսես Պողոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու եւ նրան ազատ արձակելու մասին միջնորդության առնչությամբ որոշման հրապարակումը։ Դատարանը հետաձգումը պատճառաբանեց այն փաստով, որ վերաքննիչ բողոքի քննությունը դեռ ընթացքի մեջ է, եւ վերաքննիչ բողոքի քննության ավարտին միայն դատարանը կանդրադառնա խափանման միջոցին։ Հատկանշական է,
ԷԿԵՆԳ-ը Մոսկվայի էկոնոմ կարգի ավիատոմսը գնել է 588 հազար դրամով, բյուջեի փողերը ոչ թե խնայել, այլ քամուն է տվել
Մոտ երկու տարի առաջ կառավարությունը բյուջեի փողերը խնայելու նպատակով պաշտոնյաների համար ավիատոմսերի գնման գործընթացը փոխեց: Եթե նախկինում այս կամ այն պաշտոնյայի տոմսը գնվում էր պետական գնումների մրցույթով, ապա նոր կարգով տոմսերի մատակարար դարձավ ԷԿԵՆԳ ՓԲԸ-ն, որն ուղիղ կապ էր ունենալու ավիատոմսերի վաճառքի համար նախատեսված «Ամադեուս» ծրագրի հետ: Առաջին հայացքից պետության փողերը խնայելու իդեալական տարբերակ էր,
ՊՆ-ում ֆինանսական չարաշահումների դեպքեր դեռ չկան. Փոխնախարար
Չնայած Արցախում ընթացող գործընթացներին`սահմանին իրավիճակը նորմալ է: Այս մասին խորհրդարանում, ի պատասխան լրագրողների հարցերի՝ ասաց պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը: Նորանշանակ փոխնախարարն ասաց, որ իր առաջնահերթությունը լինելու է ֆինանսական կարգապահության մասով լրացուցիչ մեխանիզմների ներդրումը: Լրագրողները հետաքրքրվեցին`նախարարությունում ֆինանսական չարաշահումների մասով ուսումնասիրություններ արվո՞ւմ են, կա՞ն բացահայտումներ: Փոխնախարարը պատասխանեց. «Նայում ենք նախկին ֆինանսական հոսքերը, եթե բարելավման կամ արդյունավետության բարձրացման
Գաբրիել Ղազարյանը վերանշանակվել է, Արսեն Քարամյանն՝ ազատվել
ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գաբրիել Ղազարյանին նշանակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ։ ԱՐՍԵՆ ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արսեն Քարամյանին ազատել Հայաստանի
«Խաղաղասիրության գլոբալ ինդեքս»-ում Հայաստանը զիջել է դիրքերը
Տնտեսության և խաղաղության ինստիտուտը հրապարակել է «Խաղաղասիրության գլոբալ ինդեքս. 2018» (Global Peace Index) զեկույցը, որի համաձայն այսօր աշխարհում խաղաղության ինդեքսն ավելի ցածր է, քան 10 տարի առաջ, ինչը պայմանավորված է Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում հակամարտություններով, որոնք համաշխարհային տնտեսությանն արժեցել են տրիլիոնավոր դոլարներ: Հայաստանն ընդհանուր աղյուսակում զբաղեցրել է 120-րդ, իսկ եվրասիական 12 երկրների շարքում 9-րդ հորիզոնականը:
Դատարանը հրապարակեց Գեւորգ Սաֆարյանին կալանքից ազատելու միջնորդության առնչությամբ որոշումը
Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանի, Մանուշակ Պետրոսյանի եւ Ռուզաննա Բարսեղյանի որոշմամբ հետաձգվեց Նոր Հայաստան ընդդիմադիր շարժման անդամ, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոց կալանքը փոխելու եւ նրան ազատ արձակելու մասին միջնորդություն առնչությամբ որոշման հրապարակումը։ Դատարանը հետաձգումը պատճառաբանեց այն փաստով, որ վերաքննիչ բողոքի քննությունը դեռ ընթացքի մեջ է, եւ վերաքննիչ բողոքի քննության
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ է արել
ՀԱԿՈԲ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հակոբ Վարդանյանին նշանակել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ։ ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արթուր Մանուկյանին նշանակել պետական եկամուտների
«Գնա՞ Բակո Սահակյանը, թե՞ մնա. դա ես չեմ որոշողը». Ֆելիքս Ցոլակյան
Նա չի կարծում, որ ինքը մանդատից պետք է հրաժարվեր
Աշոտ Բլեյան. «Չպետք է չարածի բեռը դնել Նիկոլ Փաշինյանի ուսերին»
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը «Հայելի» ակումբում խոսելով Կառավարության ծրագրից, ասաց, որ դա ծրագիր չէ, այլ ուղենիշներ, եւ այս պահին լուրջ չէր ընկալվի, եթե այնտեղ հստակ թվեր լինեին: «Մի մոռացեք, որ նախկին` Կարեն Կարապետյանի կառավարությունը Ազգային ժողովում ուներ հավանության արժանացած ծրագիր, որտեղ կար նաեւ կրթության հատվածը, եւ 2018 թ. բյուջեի ծրագրային ֆինանսավորումը եւ բյուջեից
Արմեն Ունանյան. հունիսի 4-ին արդեն իսկ կատարել եմ 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վճարում, և 7-10 օրվա ընթացքում պատրաստվում եմ կրկին կատարել 1.5 միլիոն դոլարի վճարում
Քրեական գործի շրջանակներում նշանակված հարկային ստուգման արդյունքում հաշվարկված վնասն ամբողջությամբ՝ ներառյալ վճարված հարկերի գումարը, իմ կողմից վճարվելու է հարկային ստուգման ընթացքում։
«Եթե նույնիսկ կառավարության ծրագրում մի ծիտիկ, ծառ նկարեին, ցուցադրեին, ՀՀԿ-ն կողմ էր քվեարկելու». Գուրգեն Եղիազարյան
Ըստ Վոլոդյա Հովհաննիսյանի, եթե Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում քայքայի ՀՀԿ-ն, փորձի այս վիճակը երկար պահել, կտանի մեր պետության և պետականության կորստին:
Կրկին ու նորից «կայուն մեծամասնության» մասին
Վերջերս ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները տարբեր առիթներով հայտարարում են, որ իրենք դարձել են ընդդիմություն: Փորձում եմ հասկանալ, թե ինչպես կարող է մեծամասնությունը դառնալ ընդդիմություն: Անգամ դասագրքերից հայտնի է, որ ամեն անգամ խորհրդարանական ընտրության արդյունքում խորհրդարանում ձեւավորվում է մեծամասնություն եւ փոքրամասնություն: Մեծամասնությունը, բնականաբար, դառնում է օրենսդիր իշխանություն, փոքրամասնությունը՝ ընդդիմություն: Այժմ, մեր պարագայում այդ իշխանությունը իրեն հայտարարում է
«Վահան Բադասյանն իր հերոսական անցյալով և փայլուն կենսագրությամբ այսօր ընկել է իշխանատենչական ավանտյուրիզմի գիրկը». Վոլոդյա Հովհաննիսյան
Գուրգեն Եղիազարյանը մտահոգված է՝ հացներս կերանք, եթե «Սորոսի» ձեռքը հասնի Արցախ:
Ընդգծելով վերջին շրջանում բացօթյա ապօրինի առևտրի ակտիվացման միտումները՝ Դավիթ Օհանյանը նշել է, որ պետք է ուժեղացնել հսկողությունը
Ցավոք, վերջին շրջանում մեր համաքաղաքացիների կողմից բազմաթիվ դժգոհություններ ենք ստանում՝ մայթերին, ինչպես նաև ավտոկայանատեղերում մեքենաներից կազմակերպվող բացօթյա ապօրինի առևտրի դեպքերի առնչությամբ, որոնք տարբեր անհարմարություններ են պատճառում: Ստեղծված իրավիճակն անթույլատրելի է, ուստի՝ օրենքով սահմանված կարգով պետք է ձեռնարկենք համապատասխան միջոցներ» , – նշել է Դավիթ Օհանյանը:
Գեւորգ Կոստանյանը ՀՀԿ խմբակցությունը կլքի, եթե մանդատը վայր դնի
Նա չի էլ մտածել խմբակցությունը լքելու մասին
Միջին մասնագիտական կրթություն ունեցողներին թույլատրում են երգ-երաժշտության, տեխնոլոգիայի ուսուցիչ լինել ու դասղեկ՝ տարրականում
Օրենքով սահմանվում է, որ մանկավարժական համապատասխան դիպլոմավորված մարդիկ միայն կարող են դասավանդել դպրոցում՝ բակալավրիատն ու մագիստրատուրան ավարտածները: Արայիկ Հարությունյանն ասաց, որ քանի որ խնդիր ունենք դպրոցներում մասնագետների հետ կապված, աշխատավարձը ցածր է, մասնագետներ չեն ներգրավվում, ուզում են թույլ տալ, որ երգ-երաժշտության, տեխնոլոգիա դասավանդողները, դասվարները կարողանան աշխատել դպրոցում՝ առանց այդ դիպլոմի:
Արմեն Սարգսյան. «Դիմում եմ ներկայացրել ՍԴ՝ նշված իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը պարզելու նպատակով»
Հանրապետության նախագահի աշխատակազմի հայտարարությունը՝ ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ Վերջին շրջանում տարբեր մասնագիտական քննարկումներ ծավալվեցին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու գործընթացի մանրամասների և ժամկետների վերաբերյալ: ՀՀ Սահմանադրությամբ՝ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների ընտրության և առաջադրման մանրամասները, այդ թվում` ժամկետներ սահմանված չեն, և դրանց սահմանումը սահմանադիրը հստակ վերապահել է երկու իրավական ակտերի, այն է՝ «Սահմանադրական
Աշոտ Բլեյանը` Նիկոլ Փաշինյանին. «Դիլիջանի դպրոցը հայաստանյան բրենդ չէ»
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հունիսի 6-ին «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում հայտարարեց, որ վատ է վերաբերվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Դիլիջանի դպրոցում ունեցած անգլերեն ելույթին: «Որովհետեւ դա հայաստանյան բրենդ չէ, Հայաստանում չի ստեղծված, իսկ Հայաստանում ստեղծված է հեղինակային կրթական ծրագիր, որը Բլեյանի դպրոցն է, դա հայաստանյան է` անկախ թերություններից` ինչպես չորանոց, ծիրանի այգի կամ
Նիկոլ Փաշինյան. կառավարության առաջնահերթություններից է իրականացվող ծրագրերի և միջոցների ծախսման արդյունավետության, ինչպես նաև ֆինանսական ոլորտում կարգապահության բարձրացումը
ԱՄՀ մշտական ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությունը և ընդգծել, որ մեր երկիրն այս առումով կարելի է համարել օրինակելի:
Քաջարանի բնակչի գանգատի գործով ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը «ժամկետ է տվել»
Սյունիքի մարզի դատարանը կայացրել է կալանքի հետ կապ չունեցող որոշում՝ առանց կողմերին լսելու, թույլատրել է կալանավորում անորոշ ժամկետով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պատգամավորական սեկցիայի ռեգիտրար Ռենատա Դիջեների կողմից ստացվել է պատասխան, որ «Թոսունյանն ընդդեմ Հայաստանի» գանգատի նախնական քննությունից հետո սեկցիայի նախագահը, ում գործը մակագրվել է, որոշել է դատարանի կանոնակարգի համաձայն՝ «գանգատի մասի ծանուցումը տրամադրել Հայաստանի
Նախարար Պապիկյան. «Համայնքների խոշորացման գործընթացը չի կարող լինել կացնահարման սկզբունքով»
Նախարարը նախընտրում է համայնքների միավորում տերմինը
Մարկոս քահանա Մանգասարյան. եկեղեցական կյանքում բարենորոգությունը կաթողիկոսին առանց կանոնական հիմքերի գահընկեց անելով և մեկ այլ՝ նոր հայրապետ բերելով չի լինում և երբեք էլ չի եղել
Նախ՝ խնդրում եմ հասկացեք, որ քաղաքական հարցեր լուծող տեխնոլոգիաների ու մեխանիզմների կիրառմամբ ներեկեղեցական հարցեր չեն լուծվում, ավելին՝ դրանք միայն և միայն կարող են վնաս բերել Եկեղեցուն։ Օրինակ՝ Նոր Հայաստան, նոր Հայրապետ նախաձեռնության կարգախոսի տրամաբանությամբ ամեն նոր Հայաստանի կամ ամեն իշխանափոխության հետ նոր Հայրապետ ենք ուզելու։ Իսկ սա, մեղմ ասած ճիշտ չէ։
Եթե ՀՀԿ-ն հավանություն տա կառավարության ծրագրին, դա կլինի համաձայնություն`արտահերթ ընտրությունների. Գեւորգ Կոստանյան
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը կառավարության ծրագիրը իրավական առումով «նպատակների հուշագիր» է համարում: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ ծրագրում ինքը իրագործման մեթոդաբանություն եւ գործողություն չի տեսել: «Եթե կառավարության գործունեության ծրագիրն ընդհանուր բնորոշենք, դա պայմանագիր է կառավարության եւ Ազգային ժողովի միջեւ, պայմանագիր է կառավարության եւ ժողովրդի միջև: Այսինքն, կառավարության գործունեության ծրագրի իմաստը հետեւյալում
«Ելքի» երկու պատգամավորներ գումարով երաշխավորել են «Սասնա ծռեր» խմբավորման անդամի համար
«Հուսով եմ շուտով Արեգ Կյուրեղյանին կտեսնենք ազատության մեջ»,- գրել է «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ ինքն ու Լենա Նազարյանը գումարով երաշխավորել են «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արեգ Կյուրեղյանի «պատշաճ վարքագիծը» եւ այլն:
Ինչու էր գեղանկարիչ Հովհաննես Փիլոյանը մերժել Մինասին
Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում բացված գեղանկարիչ Հովհաննես Փիլոյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը հետաքրքրել էր ոչ միայն մասնագետներին, այլեւ արվեստասեր հասարակայնությանը: Պատճառը մեկն է՝ անվանի գեղանկարիչը կյանքի օրոք երբեք չի ունեցել անհատական ցուցադրություն: Նա 40 տարի դասավանդել է ներկայիս Հ. Կոջոյանի անվան կրթահամալիրում (նաեւ հանդես է եկել արվեստի պատմության մասին դասախոսություններով) եւ իրեն նվիրել սերունդ կրթելուն: Ցուցադրության
Սերգեյ Գալիցկինը (Հարությունյան)՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում
Ամերիկյան Bloomberg գործակալությունը հրապարակել է միլիարդատերերի միջազգային ինդեքսը (Bloomberg Billionaires Index), որում տեղ է գտել հայկական ծագում ունեցող մեկ գործարար: Աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում՝ 401-րդ հորիզոնականում գտնվում է հայկական ծագում ունեցող ռուս գործարար, Ռուսաստանում «Մագնիտ» առևտրի խոշորագույն ցանցի սեփականատեր Սերգեյ Գալիցկինը (իսկական ազգանունը՝ Հարությունյան): Գործակալությունը նրա կարողությունը գնահատել է 4.75 միլիարդ դոլար: Աշխարհի ամենահարուստ մարդկանց
Արմավիրի մարզպետ. «Ներողություն եմ խնդրում նաև չարվածի, այն գործերի համար, որոնց իրականացումն իմ ուժերից վեր է եղել»
Երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված` այսօրվանից ես դադարեցնում եմ ՀՀ Արմավիրի մարզպետի լիազորությունների կատարումը:
Եթե ձրի է, մարդու իրավունքների պաշտպանը թող իրեն կից մի քանի մարմին ստեղծի. Քննարկում՝ ԱԺ-ում
Կոստանյանը հարցրեց՝ «Եթե հասարակական հիմունքներով է, ինչո՞ւ մենք պաշտպանին հնարավորություն չենք տալիս իրեն կից մի քանի խորհրդակցական մարմիններ ստեղծի՝ տարբեր հարցերով՝ կանանց, անչափահասների հարցերով, անմեղության կանխավարկածի հարցերով: Իրեն տանք ազատ հնարավորություն՝ ստեղծելու խորհրդակցական մարմիններ, ինչո՞ւ ենք սահմանափակում, որ իրավահավասարության հարցերով խորհրդակցական մարմին լինի, եթե սա հասարակական հիմունքներով է եւ բյուջեի վրա լրացուցիչ ծախսեր չի պահանջում»:
Դժբախտ պատահար Վանաձորում կառուցվող մանկական զբաղվածության կենտրոնի շինհրապարակում
Երեկ՝ հունիսի 5-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Վանաձորի Արցախ պուրակում կառուցվող մանկական զբաղվածության կենտրոնի շինհրապարակում: Նախնական տեղեկություններով շինարարական աշխատանքների ժամանակ կտրվել է վերամբարձ կռունկի ճոպանը, որի հետեւանքով տուժել է աշխատակիցներից մեկը: Նրան ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց. «Հիվանդանոց ենք ընդունել ծայրահեղ ծանր վիճակով, կատարվել են անհետաձգելի բոլոր միջոցառումները: Հիվանդն ուներ ստորին ծնոտի եւ


















































