Լրահոս
Օրվա լրահոսը

Անձրեւը սեպ խրեց դավթաշենցիների ու Սերժ Սարգսյանի միջեւ

Ապրիլ 28,2012 18:41

Այսօր մայրաքաղաքի Դավթաշեն համայնքում պետք է կայանար ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումը, սակայն հորդառատ անձրևի պատճառով, հանդիպումը Տիգրան Պետրոսյանի անվան հրապարակից տեղափոխվել էր մոտակայքում գնտվող 189 դպրոց:

«Առավոտի» թղթակիցը չկարողացավ ներկա լինել հանդիպմանը, սակայն հանդիպմանը եկած մարդիկ, որ անձրևից պատսպարվելու համար ծվարել էին խանութների ծածկերի տակ, մեր թղթակցին ասում էին, որ դպրոցների և մանկապարտեզների կոլեկտիվներին ու սաներին ստիպողաբար բերել են հանդիպման: Անձրևի տակ մի լավ թրջվելուց հետո մարդիկ ուղղակի փախչում էին: Խոսակցություններ կային, որ այլ համայնքներից ավտոբուսներով մարդիկ էին բերել, ավտոբուսներն էլ  կանգնացրել են  բակերում, որ չերևան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30