Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարիչներն անուշադրության են մատնվում, մանկագիրները՝ պակասում

Հուլիս 27,2012 15:47

Ինչպես հաղորդել էինք, ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ լավագույն գիտական և ստեղծագործական աշխատանքների «Մրցանակաբաշխություն 2013»-ի մասին մամլո ասուլիս:

Գիտնականների համար նախատեսված «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթին մասնակցում են մինչեւ 35 տարեկան երիտասարդ գիտնականները՝ ներկայացնելով 2011-2012թթ հրատարակված գիտական հոդվածների շարք:

Գրողների համար նախատեսված է «Գրական մրցանակաբաշխություն՝ 21-րդ դար» մրցույթը: Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ մրցույթը սահմանված է գեղարվեստական արձակ, պոեզիա եւ դրամատուրգիա կամ մանկապատանեկան գրականություն ժանրերում. «Մի շարք գրքեր նախորդ տարիների ընթացքում արդեն հրատարակվել են մրցանակաբաշխության շրջանակում, որոշները թարգմանվել են տարբեր լեզուներով: Ինչ վերաբերում է մանկապատանեկան գրականությանը, ապա այն ստեղծողներն առնվազն 60 տարեկան են. նշանակում է՝ ժանրը կորցնում ենք»:

Մրցանակաբաշխության գրականության  հանձնաժողովի նախագահ Աելիտա Դոլուխանյանն ասաց, որ հաղթողի ընտրման հարցում բացառվում են ծանոթությունը եւ միջնորդությունը. «Բոլոր գործերն ընթերցվում են հանձնաժողովի անդամների կողմից եւ ենթարկվում լուրջ քննարկման»:

Նկարիչների համար հայտարարվել է կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների մրցույթ՝ գեղանկար, քանդակ, գրաֆիկա եւ կիրառական արվեստ ժանրերում: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքով՝ ներկայումս պետությունն ուշադրություն չի դարձնում իր նկարիչներին, մինչդեռ հանրությունը կարիք ունի նրանց ճանաչելու. «Նկարիչները բարձր են գնահատում այս մրցույթը եւ ոգեւորությամբ մասնակցում»:

Հավելենք, որ մրցույթներ են հայտարարված նաեւ կոմպոզիտորների, երաժշտագետների, լրագրողների եւ պաշտպանության բանակի լավագույն սպաների ու զինվորների համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031