Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը՝ Վախթանգ Դարչինյան-Լուիս Օռլանդո Դել Վալլե

Սեպտեմբեր 28,2012 14:02

Վաղը աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ԱՄՆ-ում՝ Կոնեկտիկուտ նահանգի Մաշանտուկետ քաղաքում կիսաթեթեւ (մինչեւ 55,3 կգ) քաշային կարգում NABF թափուր տիտղոսի համար կհանդիպի պուերտոռիկացի Լուիս Օռլանդո Դել Վալլեի հետ:
Վիկը վերջին մենամարտն անցկացրել է ապրիլի 6-ին՝ Տոկիոյում, եւ թեթեւագույն քաշային կարգում WBC չեմպիոնական գոտու համար պայքարում զիջել Շինսուկե Յամանակային: Հիշեցնենք, որ անվանի հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 43 մենամարտ, տարել 37 հաղթանակ (20-ը՝ նոկաուտով), կրել 5 պարտություն եւ 1 մարտ էլ ավարտել ոչ-ոքի: Իսկ պուերտոռիկացին անցկացրել է 16 մենամարտ եւ բոլորում էլ հաղթանակ տոնել՝ 11-ը ժամկետից շուտ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930