Լրահոս
Օրվա լրահոսը

Վախթանգ Դարչինյանին նոր մենամարտ են առաջարկում

Սեպտեմբեր 28,2012 14:22

 Ռուս ճանաչված պրոումոթեր Վլադիմիր Խրյունովը լրատվամիջոցներին տեղեկացրել է, թե սկսել է բանակցություններ վարել հանրահայտ պրոումոթեր Գերի Շոուի հետ: Նա մտադիր է այս տարվա դեկտեմբերին Բալաշիխայում մենամարտ կազմակերպել իր սան, IBO չեմպիոն, 31-ամյա Ալեքսանդր Բախտինի եւ 36-ամյա Վախթանգ Դարչինյանի միջեւ: «Ալեքսանդրը բոլորովին վերջերս է նվաճել IBO չեմպիոնի գոտին եւ մտադիր չէ դրանով սահմանափակվել: Իսկ Վախթանգը հետաքրքիր, փորձառու եւ վտանգավոր մրցակից է, որի հետ մենամարտը հետաքրքիր կլինի մարզասերների եւ մասնագետների համար», – հայտարարել է Խրյունովը:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930