Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանություններից բողոքող ցուցարարներին միացել էր «Առաջ Հայաստան» կարգախոսով (Տեսանյութ)

Հունվար 29,2013 19:03

Այսօր կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հրաժարականի պահանջով եւ ազատ ընտրությունների պահանջով ցուցարարներին միացել էր  Սերժ Սարգսյանի գովքը անող հայտնի տիկինը՝ իր «Առաջ Հայաստան» վզկապով :

«Սերժ Ազատիչ Սարգսյանը պետք է ընտրվի նախագահ,դեպի  ապահով Հայաստան»,- ասաց նա: Ու Քրիստոսի խաչը վկա բերելով՝ վստահեցրեց, որ այսօրվա ցույցը խանգարելու նպատակով չի եկել, պատահաբար էր հանձնաժողովի մոտով անցնում:

Նշենք, որ նա մասնակցում է գրեթե բոլոր ցույցերին ու մշտապես գործող նախագահի գովքն է անում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031