Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետի ավտոմեքենան վթարի է ենթարկվել, լրագրողին խնդրում են «շուխուռ չդնել»

Հունվար 30,2013 15:46

Հունվարի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Տավուշի մարզի Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջաններ: Այցի ժամանակ նրան ուղեկցում էր Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Այդ օրը առավոտյան, մարզպետ Արմեն Ղուլարյանի ավտոմեքենան Դիլիջան քաղաքում վթարի է ենթարկվել: Մարզպետի մեքենան բավական վնաս է հասցրել Դիլիջանի սննդի օբյեկտներին հաց մատակարարող հրազդանցի Մանվելի «Օպել Զաֆիրա» ավտոմեքենային: Զանգահարեցինք Մանվելին: Վերջինս ընդունելով հանդերձ, որ իր մեքենան վթարի հետեւանքով ջարդվել է, ասաց, ր մեքենան վթարի է ենթարկվել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ավտոմեքենայի կողմից: Տավուշի մարզի մեր աղբյուրներից ճշտեցինք,որ ոստիկանության մարզային վարչության պետի ավտոմեքենան իրականում վթարի չի ենթարկվել:

Հունվարի 30-ին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն զանգահարելով՝ խնդրեցինք տեղեկություն տալ նախօրեին կատարված վթարի մասին: Նաեւ ասացինք,որ ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքերում այդ վթարի մասին տեղեկություն չկա: Լրատվական ծառայությունում ասացին, որ եթե վթարի հետեւանքով զոհ կամ վիրավոր չի լինում, իրենց կայքում այդ մասին տեղեկատվություն չեն զետեղում, որ այդ դեպքում ծագում են քաղաքացիաիրավական հարաբերություններ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ կես ժամ հետո զանգահարենք, եթե վթարի մասին տեղեկություն ունենան, մեզ կհայտնեն; Սակայն կես ժամ անց նույն պատասխանը տվեցին, որ դա քաղաքացիաիրավական հարաբերությունների խնդիր է, որ վթարի մասին կարող ենք ավտոմեքենաների ապահովագրական ընկերությունից ճշտել:

Կրկին զանգահարեցինք վարորդ Մանվելին, ասացինք, որ ճշտել ենք, որ դա ոստիկանության մարզային վարչության պետի մեքենան չի եղել; Մանվելն ասաց, որ վթարի մեղավորը մարզպետի մեքենան է եղել՝ «Նիսսան» մակնիշի «Օ3030» պետհամարանիշներով, հարցրեց, թե դա մեր ինչի՞ն է պետք, նաեւ խնդրեց «շուխուռ չդնել», քանի որ իր մեքենային պատճառված վնասները փոխհատուցում են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031