Վազգեն Սարգսյանի եղբայրը կսատարի Սերժ Սարգսյանին

Վազգեն Սարգսյանի եղբայրը կսատարի Սերժ Սարգսյանին

Այսօր Արարատի մարզի Արարատ քաղաքում, մշակույթի տանը, ՀՀ նախագահի թեկնածու  Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ներկա էր նաեւ վաղամեռիկ սպարապետ Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ առաջիկա նախագահական ընտրություններում  ինքը սատարում է Սերժ Սարգսյանի  թեկնածությունը եւ իր համագյուղացիներին ու բարեկամներին էլ կոչ է անում, որպեսզի սատարեն Սերժ Սարգսյանին:

Լրագրողների զարմանքին ի պատասխան՝ Արմեն Սարգսյանը բացատրեց, որ Սերժ Սարգսյանը գործ է արել եւ այդ գործը կիսատ է մնացել, հետեւաբար կարիք կա նրան գործը ավարտին հասցնելու հնարավորություն տալ: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե իր կարծիքով՝ հատկապես ի՞նչ գործ է արել Սերժ Սարգսյանը, Արմեն Սարգսյանն ասաց. «Լավ բաներ կան, շատ բաներ կան: Որ դուք չեք ուզում տեսնել նրա արած գործը՝ դա ձեր խնդիրն է»: «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը Արմեն Սարգսյանին հիշեցրեց իր մյուս եղբոր՝ Արամ Սարգսյանի կեցվածքը, ով այս ընտրություններում որեւէ մեկին չի սատարում, ավելին՝ կարծիք էր հայտնել, թե սա ոչ թե ընտրություն է, այլ տունտունիկ: Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Իմ եղբայրը իմ եղբայրն է, ես՝ ես եմ: Արյունը ջուր չի դառնում, ես սատարում եմ Սերժ Սարգսյանի թեկնածությունը»:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը, ով Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին դատապարտվել էր Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքով, ազատություն ստացավ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին հնգամյակում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Maxim says:

    Սա է իրականությունը և ոչինչ հնարավոր չէ ասաել:

  2. Նազիկ says:

    Կարդացի,զարմացա:Գուցե հիշողության կորուստ ունենք:Զարմանում ենք,զարմանալով ու այդպես շարունակ:

  3. Համլետ says:

    Ադմինին.
    Գրաքննությունը Առավոտ-ում վերականգնել՞ էք…

    • Հարգելի Համլետ: Մենք վիրավորանքներ չենք հրապարակում: Եթե դա համարում եք գրաքննություն՝ Ձեր իրավունքն է:

    • Համլետ says:

      Վիրավորում են մարդուն,իսկ եղբոր հիշատակը պախարակողին ու ստորաքարշին ես,միգուցե և Դուք՝ մարդ չեմ համարում:
      Նման քնքուշ վերաբերմունքն ու հանդուրժողականությունը այդկերպերի հանդեպ մեզ բերել հասցրել է ներկայիս ողբալի իրավիճակին…
      Լինելու է և Ոգու սով,երբ մայրն իր զավակին ուրանում է,արյունը ջուր է դառնում,եղբայրը թքում է եղբոր հիշատակի վրա….

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք