Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ես երախտագետ եմ, որ Արարատ Զուրաբյանը եկել է»

Մարտ 12,2013 12:14

Արարատ Զուրաբյանը պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ

Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հանրահավաքին ներկա էր նաեւ ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը: Aravot.am-ի հարցին, թե ի՞նչ է նշանակում իր մասնակցությունը եւ արդյոք նա միացել է Րաֆֆի Հովհանիսյանին` պարոն Զուրաբյանը խոստացավ, որ առաջիկա օրերին այդ մասին հայտարարությամբ հանդես կգա:

Մենք նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պայմանավորվածություններ ունեն Արարատ Զուրաբյանի հետ: Նա պատասխանեց, որ պայմանավորվածություններ չկան. «Ես գիտեմ, որ նա ներկա եղել է իմ հանրահավաքներին, ես ողջունել եմ իր եւ շատ այլ մարդկանց ներկայությունը, ովքեր լռակյաց իրենց հետագծով ցույց են տվել, որ անկախ տարաձայնություններից, իրենք միշտ ժողովրդի կողքին են: Նաեւ մարդիկ կան, ովքեր բարձրաձայն խոսում են ժողովրդի կողքին լինելու մասին: Հիմա ժամանակն է ապացուցման, ոչ թե ինձ հավատարմություն ցույց տալու համար, ոչ ալ անգամ իմ անունը հնչեցնելու համար: Ով խոսում է իրապես ժողովրդի իրավունքի, շահի մասին, կուսակցախաղ չի տալիս, իր վարկանիշը չի փորձում բարձրացնել ի հաշիվ ժողովրդի եւ հատկապես այն մարդիկ, ովքեր երկու ամիս առաջ չհավատացին ժողովրդին, չմասնակցեցին ընտրություններին` որպես ժողովրդին լիցքավորելու խթան եւ եղանակ` հիմա իրենց հերթն է: Իրենցից ոմանք արդեն եկել են հրապարակ եւ դա ինքնամաքրվելու մեծ ուժ է իրենից ենթադրում: Ես երախտագետ եմ, որ Արարատ Զուրաբյանն էլ է եկել: Հիմա ով խոսումէ ժողովրդից, թող գա ժողովրդի առջեւ խոնարհվի, բայց ոչ երբեք` իմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031