Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցակները բռնացրինք, ասում է՝ բանաստեղծություններ են (Տեսանյութ)

Մայիս 05,2013 18:58

IMG_4341[1]3 կանայք խոչընդոտեցին մեր աշխատանքը եւ փորձեցին քաշքշել

6/23 ընտրատեղամասի մոտ Aravot.am-ի տեսախցիկը արձանագրեց ցուցակներով կանանց, որոնք թիվ 35 նախադպրոցական ուսումնական հաստատությունում տեղակայված տեղամասի մոտ հախ ու հաշիվ էին անում: Կանանցից մեկն արագ մոտեցավ ու փակեց մեր օբյեկտիվը, իսկ նրանցից երկուսը արագ ցուցակները փորձեցին պահել թղթապանակի մեջ, մեկը ոլորեց ու մտցրեց թեւի տակ, ինչը նույնպես տեսախցիկով արձանագրվել է:

Նրանք հերքեցին, երբ մենք հացրեցինք, թե ինչ ցուցակներ են իրենց ձեռքում. «Ի՞նչ ցուցակներ, ցուցակներ չեն: Բանաստեղծություններ են»: Մեր դիտարկմանը, որ անուն-ազգանուններով բանաստեղծություննե՞ր եք գրում՝ կինը վստահեցրեց, որ այո:

Մեր հարցին, թե ինչ գործ ունեք ընտրատեղամասի տարածքում՝ «բանաստեղծը» պատասխանեց. «Մաքուր օդ է, թոշակառու մարդ եմ, ճնշումս բարձր ա, իրավունք չունե՞մ ստեղ նստեմ»:

Կանանցից մեկը փորձեց քաշքշել ինձ:  Հորդորեցի ձեռքերը ինձնից հեռու պահել  եւ հեռավորություն պահպանել ինձնից: Կինն էլ նետեց, թե քեզ ցանկություն չունեմ կպնելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031