Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը ողջ ամառ շրջելու է մարզերում, հանգիստ չի տալու մարզպետ-գյուղապետերին (Տեսանյութ)

Մայիս 19,2013 16:03

«Ով հարցնում է, թե որտեղ է բնակվում դե յուրե իշխանությունը ՀՀ-ում, ինքը պետք  է ոչ միայն հավատա, այլ իր գործով, իր օրով ու գիշերով ցույց տա, որ իշխանությունը այստեղ է ՀՀ-ի ժողովրդի մոտ է: Երբ մենք դա գիտակցենք, կտեսնենք, որ արդեն մնացածը երկրորդական է»,- այսօր «Անի պլազայում» ամփոփելով հավաքը՝ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Բանախոսը նշեց, որ իրենց մարզային այցելությունների ժամանակ տարբեր առաջարկներ են եղել. «Դրանք լրջագույնս կուսումնասիրենք: Պետք  է այնպես անենք, որ ցանցային մոտեցմամբ մեր շարժումը միս ու արյուն ունենա:

Բայց մի բան պարզ է՝ ներքեւից վերեւ այս իշխանությունները՝ գյուղապետերով քաղաքապետերով հանգիստ ամառ չեն ունենալու: Մենք գալու ենք, եւ ոչ մեկը ժողովրդի իշխանությունից դուրս, մեր շունչներից դուրս իրեն պիտի չզգա»:

Նա հայտարարեց, որ ամռանը կունենան կլոր սեղան, որը միասնական ոչ-ը կլինի կամ այո-ն. «Մինչեւ աշուն միասին ասելու ենք՝ դո՞ւրս ենք գալու այս վիճակից, թե՞ չէ: Նախընտրական վիճակից ոչ մի բան չի փոխվել, իմ մեջ ոչ մի բան չի փոխվել՝ ոչ իմ ժպիտը, ոչ իմ բարեւը»:

Ավելի ուշ մենք ճշտեցինք պարոն Հովհաննիսյանից՝ այսինքն Դուք ողջ ամառ շարունակելո՞ւ եք մարզային այցելությունները՝ նա հաստատեց, որ այո:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031