Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը ԱՊՀ երկրների արվեստագետների թվում հրավիրված է Կազան

Հունիս 14,2013 15:09

Կազանում անցկացվող «Շալյապին: Նուրիեւ: Կազան» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում այսօր Թաթարստանի Մուսա Ջալիլի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերան կղեկավարի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի  եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը:

Ներկայացման պրեմիերան կայացել է 2012թ., որն իրականացրել են  ճանաչված բեմադրիչ  Միխայիլ Փանջավիձեն եւ թատրոնի երաժշտական ղեկավար ու դիրիժոր Միխայիլ Պլետնյովը: Փառատոնային «Եվգենի Օնեգինի» գլխավոր դերերգերով հանդես գալու համար հրավիրված են Սանկտ Պետերբուրգի Մարիինյան,  Մոսկվայի Ստանիսլավսկու ու Նեմիրովիչ եւ Դանչենկոյի, Բելառուսի Մեծ թատրոնների առաջատար մեներգիչները:

Կարեն Դուրգարյանը նույն թատրոնում հունիսի 25-ին էլ կղեկավարի  Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան: Այս ներկայացման ժամանակ դարձյալ գլխավոր դերերգերով հանդես կգան հրավիրյալ հայտնի մեներգիչներ ԱՊՀ երկրների օպերային թատրոններից:

Լուրը  Aravot.am-ին փոխանցեց Ազգային ակադեմիական թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930