Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Շահնազարյանը երջանիկ է համարում այն մարդկանց, ովքեր երգում են «Սեբաստացիներ» երգչախմբում (ֆոտոշարք)

Հուլիս 23,2013 17:04

IMG_0543 IMG_0505 IMG_0498 IMG_0495Հուլիսի 23-ին «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումը, կոմիտասագետ, երաժիշտ Արթուր Շահնազարյանը, Փարիզում բնակվող հայ կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ահարոնյանը և  մյուսը հյուրերը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տոնում էին մաեստրո, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանի 62-ամյակը:

Հարություն Թոփիկյանը ծնվել է 1951 թ. ուսուցիչների ընտանիքում: 1967թ. ընդունվել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան: 1969 թ.  ընդունվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան խմբավարական բաժին Լ.Չունգուրյանի դասարան, ավարտել 1974 թ-ին:  Խմբավար Հարություն Թոփիկյանը ծառայում է իր սիրած գործին 39 տարի:
Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, շնորհավորելով Հարություն Թոփիկյանի ծննդյան տարեդարձը, ներկայացրեց մաեստրոյի ստեղծագործական կյանքից մեկ հատված: Երջանիկ է համարում այն մարդկանց, ովքեր երգում են «Սեբաստացիներ» երգչախմբում:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ասում է, որ անցած տարի Հ.Թոփիկյանի հետ միասին ծրագրով հանդես եկան, որն էլ  «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբն էր, որի մասնակիցները դպրոցի ուսուցիչներն են. «Ունենք երգչախումբ, որ ոչ միայն համերգներ է տալիս, երգում է եկեղեցիներում, այլև վերջերս թողարկեց իր ձայնասկավառակը, որտեղ ներկայացված են եկեղեցական երգեր»:

Հարություն Թոփիկյանը Աստծուց շնորհակալություն է հայտնում, որ ունի սեր ու եռանդ, և  մեծ ոգևորությամբ է աշխատում «Սեբաստացիներ» երգչախմբի հետ. «Ինձ համար սա հասարակական կարևոր գործ է: Այսօր մենք մշակութային խնդիր ունենք, և միայն քո սեփական աշխատանքն անելն ազնվորեն, կարծես թե քիչ է»:

«Սեբաստացիներ» երգչախումբը դիրիժոր  Հարություն Թոփիկյանի գլխավորությամբ կատարեցին, Կոմիտասի երգացանկից մի քանի երգ: Ելույթով հանդես եկան դաշնակահար Արթուր Ահարոնյանը, և Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը:

Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031