Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Առաջինը գալիս է

Սեպտեմբեր 22,2013 16:52

Երկուշաբթի երեկոյան Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում կընդունեն Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսին:  Արամ Առաջինը ժամանում  է Հայաստան ՝ Ն.Ս. Օ.Տ. Տ.  Գարեգին Բ-ի հետ սեպտեմբերի 24-27-ը Մայր Աթոռում կայանալիք եպիսկոպոսական ժողովին մասնակցելու համար:

Ըստ մեր տեղեկությունների, Էջմիածնում ջանք չեն խնայել Արամ Առաջինին հավուր պատշաճի ընդունելու համար, որովհետեւ չնայած ժուժկալությանը եւ լավ վարկանիշին,  Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը հանգստի պայմաններին եւ կենցաղային  որոշ մանրուքների ուշադրություն է դարձնում:

Ի դեպ, այս ժողովը տարբերվում է նախորդներից, քանի որ առաջին անգամ են Մայր Աթոռի և Կիլիկիո կաթողիկոսության եպիսկոպոսները միացյալ ժողով  գումարելու:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն Վռշիկյան says:

    Արեք ժողով անենք,որ էլ ժողով չանենք…Զանգ կախել է պետք…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30