Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկները ներխուժեցին դատական նիստերի դահլիճ

Հոկտեմբեր 10,2013 17:26

Այսօր ժամը 5-ին Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանում պետք է կայանար պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատական գործի քննությունը: Բողոքարկվում է նրան կալանքի տակ պահելու որոշումը։

Մինչ դատական քննությունը՝ ազատամարտիկները եւ նրանց կողմնակիցները հավաքվել էին դատարանի շրջակայքում: Դատական նիստը պետք է դռնփակ լիներ, բայց ազատամարտիկներն ու նրանց կողմնակիցները ներխուժեցին նիստերի դահլիճ:

10188469906_ca6f5d550b_b 10188420095_9204be214a_bՍակայն Վ. Ավետիսյանի փաստաբանը հորդորեց նրանց դուրս գալ դահլիճից, որպեսզի նիստը չհետաձգվի: Իսկ ազատամարտիկներից մեկը հայտարարեց, որ Վոլոդյա Ավետիսյանն է ուզում, որ իրենք դուրս գան: Այժմ ազատամարտիկները եւ Վոլոդյա Ավետիսյանի կողմնակիցները սպասում են դրսում՝ դատարանի դռների դիմաց:

Մանրամասները՝ շուտով:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031