Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլհարմոնիկի հոբելյանական տարեվերջը. Բարսեղ Թումանյան եւ Հովհաննես Չեքիջյան

Դեկտեմբեր 17,2013 15:57

ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, հավատարիմ մնալով Հայաստանի ֆիլհարմոնիկի՝ հայ դասական երաժշտարվեստը եւ ոլորտի գործիչներին մեծարելու և եւս մեկ անգամ հանրահռչակելու առաքելությանը, 2013թ. երաժշտական տարին ամփոփում են հայազգի երկու մեծանուն արտիստներին՝ Բարսեղ Թումանյանին և Հովհաննես Չեքիջյանին նվիրված հանդիսություններով:

Դեկտեմբերի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա հայ հռչակավոր օպերային երգիչ (բաս), ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի ծննդյան 55-ամյա և ստեղծագործական կյանքի 33-ամյա հոբելյաններին նվիրված համերգ-հանդիսություն, որին Էդուարդ Թոփչյանի դիրիժորական փայտիկի ներքո օպերային արվեստի համաշխարհային գլուխգործոցների կատարմամբ հանդես կգա ինքը՝ մեծանուն երգիչը։ Ծրագրում, մասնավորապես, կներկայացվեն Վերդիի, Մոցարտի, Չայկովսկու, Սպենդիարյանի, Բիզեի, Գունոյի, Մուսորգսկու ստեղծագործություններից:

Դեկտեմբերի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ֆիլհարմոնիկը կներկայացնի համերգ՝ նվիրված դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին։ Մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ հանդես կգան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը եւ անվանի օպերային երգիչներ Բարսեղ Թումանյանը (բաս), Իրինա Զաքյանը (սոպրանո), Պերճ Քարազյանը (տենոր), Սոնա Մովսեսյանը (սոպրանո), Մանուշ Հարությունյանը (մեցո), Սարգիս Աղամալյանը (տենոր), Բողոս Բեազբեկյանը (բարիտոն), Զոհրաբ Զոհրաբյանը (բաս): Ծրագրում կհնչի Վերդի՝ «Նաբուկո», «Ազգերի հիմնը»,  Ռեքվիեմ (հատվածներ):

 

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031