Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում ջրատար խողովակի փոքր վթարից սառցե մեծ բլուրներ են առաջացել

Հունվար 04,2014 19:42

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի Կապան տեղամասի «Չանախչի» կայանի ջրատարից բաժանորդի առանձնատուն գնացող խողովակաշարին առաջացած վթարի հետեւանքով սառցե մեծ բլուրներ են առաջացել Նորաշենիկ  համայնքի տարածքում՝ կոմբինատի պոչամբարի խողովակաշարի մոտակայքում:  Վարորդները նշում են, որ  երթեւեկությունը դրանից չի տուժել, քանի որ սառցե բլուրները մոտ 70 մ հեռու են գտնվում ճանապարհից: Օրեր շարունակ խողովակաշարից հոսող ջրից սառցե բնական բլուրներն անտարբեր չեն թողնում ճանապարհի երկայնքով երթեւեկող բնակիչներին, ովքեր մի պահ կանգ են առնում ու հիանում վերջիններիս տեսքով:

lus. henaran henarani lusanakaric

«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանի խոսքով՝ վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 30-ին, տոներից հետո այն կվերացվի: «Վթարը շատ փոքր է, եւ ոչ թե վթարվել է Չանախչիի  ջրատարը, այլ՝ ջրատարից  բաժանորդի տուն գնացող բարակ խողովակը:  Այդ բարակ խողովակն է սառչելուց վնասվել,  հոսող ջուրն էլ սառը եղանակից սառույց է դարձել: Տոներից հետո էքսկավատորը կտանենք սառույցը կջարդենք ու վթարը կվերացնենք: Մենք որոշեցինք վթարը վերացնել տոներից հետո, քանի որ այն վերացնելու համար պետք է կայանի աշխատանքը դադարեցնեինք 12 ժամով: Արդյունքում մեկ օր բաժանորդներն առանց ջրի կմնային Նոր տարվան ընդառաջ: Կայանի ջրից սպասարկվում են Սյունիք գյուղական համայնքն ու Կապանի կոմբինատը: Ջրագրաֆիկի խախտում չի եղել, ջրի կորուստն է շատ քիչ է», – նշեց պարոն Գեւորգյանը:

Ինչպես տեղեկացանք՝ այդ տարածքում տեղի ունեցած վթարի հետեւանքով վնասվածք ստացողներ եւ տուժածներ չեն եղել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Լուսանկարները` henaran.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031