Լրահոս
Օրվա լրահոսը

Քյամեռլիի կանայք բահերով հարձակվել են ազերի զինծառայողների վրա

Օգոստոս 05,2014 16:34

Վերջին օրերին Ղազախի շրջանի Քյամեռլի գյուղի կրակակետերից գնդակոծվում էին Բարեկամավանը, Դովեղը: Օգոստոսի 2-ին հայկական զինուժի պատասխան կրակը խիստ ուժգին է եղել: Չեզոքացվել է մի կրակակետ, Քյամեռլիում տեղակայված ազերիների զինվորական ստորաբաժանումը կորուստներ է ունեցել:

Հայ պայմանագրային զինծառայողներից մեկն իր անունը չհրապարակելու պայմանով ասաց, որ իրենք առաջնային գծից հեռադիտակով տեսել են, թե ինչպես Քյամեռլի գյուղի կանայք բահերով հարձակվում են Նոյեմբերյանի գյուղերի հանդեպ նախահարձակ եղած եւ այդ պատճառով Քյամեռլիի բնակիչներին վտանգի ենթարկած ադրբեջանական զինծառայողների վրա:

Օգոստոսի 3-ի երեկոյան ադրբեջանցի զինյալները Քյամեռլիում այրել են սահմանագոտու դաշտերը: Կրակը տեղափոխվել էր Դովեղի տարածք: Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանն ասաց, որ դաշտում կուտակված, դեռեւս բակեր չտեղափոխված խոտի դեզեր են այրվել: Ընդհանուր առմամբ` հրո ճարակ է դարձել դովեղցիներին պատկանող մի քանի տոննա խոտ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031