Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղադրվեցին նոր կառուցվող եկեղեցիների զանգերը

Օգոստոս 07,2014 16:03

Ինչպես հաղորդում է ԲՀԿ պաշտոնական կայքէջը՝ հաշված ամիսներ ու մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի ու Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչները կկարողանան նորակառույց եկեղեցիներում իրենց աղոթքն առ Աստված հղել: Երբևէ սեփական եկեղեցին չունեցած բնակիչների տասնամյակների երազանքը կյանքի է կոչվում Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ: Նոր Հաճնի Ամենափրկիչ և Նուբարաշենի եկեղեցիներում այսօր տեղադրվել են զանգերը:

Յուրաքանչյուր նախաձեռնության դեպքում, առավել ևս, երբ դա եկեղեցաշինությանն ու Աստծո տանն է վերաբերում, անհրաժեշտ է սրտացավություն ու հետևողականություն: Ստանձնելով եկեղեցիների կառուցումը՝ Գագիկ Ծառուկյանը մշտապես հետևել է ընթացող աշխատանքներին՝ աջակցելով ցանկացած հարցում:

Դեռևս 2010 թ-ին քաղաքի հիմնադրման 52-ամյա տարեդարձը տոնելիս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, բազմաթիվ նոր հաճնցիների խնդրանքին ընդառաջ, հենց տեղում խոստացավ իրականություն դարձնել նրանց տասնամյակների փափագը: Կոտայքի մարզի Նոր Հաճնի ավելի քան 12 հազար բնակիչներ քաղաքի նորակառույց եկեղեցում շուտով իրենց աղոթքն առ Աստված հասցնելու հնարավորություն կունենան :

Տասնամյակներ շարունակ ավելի քան տասը հազար բնակիչ ունեցող Նուբարաշեն վարչական շրջանը եկեղեցի չի ունեցել: Բնակիչներն ապավինել են հարևան համայնքներին: Դեռևս 2012թ-ին համայնքի բնակիչներն անձամբ էին խնդրել Գագիկ Ծառուկյանին՝ աջակցել համայնքում եկեղեցի կառուցելու գործում: Կառուցվող այս եկեղեցին ԲՀԿ նախագահի նվերն է նուբարաշենցիներին՝ համայնքի 80-ամյա տարեդարձի առթիվ: Ինչպես համայնքի բնակիչներն են ասում՝ վերջապես իրականություն դարձավ երկար տարիների իրենց ամենանվիրական փափագը: Եկեղեցին կառուցվում է ի հիշատակ 1915թ-ի Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի: Եկեղեցու բացումը նախատեսվում է 2015թ-ին՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031