Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են Հայաստանում բռնության ենթարկում սիրիահայերին. Պատերազմի կրակից դուրս` նոր մարտահրավերների առաջ. «Մեդիալաբ»

Օգոստոս 23,2014 11:17

Վերջին ժամանակներում սիրիահայերի դեմ աղմկահարույց բռնության դեպքերին երեկ ավելացավ եւս մեկը. 41-ամյա սիրիահայ Բողոս Աղոյանը բարձրաձայնեց, որ օգոստոսի 20-ին բռնության է ենթարկվել Թալինի քաղաքապետի բարեկամների կողմից:

Թեեւ Թալինի հանրապետական քաղաքապետ Սարգիս Արամյանը հերքում է տեղի ունեցածում իր բարեկամները մասնակցությունն, այնուամենայնիվ, հաշվի առնելով Հայաստանում տիրող անպատժելիության մթնոլորտը եւ իշխանամերձ օղակներին սերտորեն առնչվողների անձեռնմխելիությունն, դժվար չէ հավատալ, որ ամեն ինչ եղել է հենց այնպես, ինչպես պատմում է հայրենադարձված Աղոյանը:

Աղոյանը փորձել է մեքենան կայանված տեղից դուրս հանել, սակայն ճանապարհը փակած մեքենայում գտնվողները վեճ են հրահրել, անցել հայհոյանքների, վերջում էլ մի քանի հոգով վրա հասել եւ դաժան ծեծի ենթարկել Թալինի հիվանդանոցում որպես սրտաբան աշխատող Բողոս Աղոյանին:

«Ես փրկում եմ մարդկանց կյանքը, սակայն իմ հայրենիքում նման նվաստացման եմ արժանանում ինչ որ այլասերվածների պատճառով»,-«Մեդիալաբին» ասում է Աղոյանը:

Բողոս Աղոյանը, Սիրիայում ծավալված գործողությունների հետեւանքով մեկ տարի ութ ամիս առաջ ստիպված է եղել թողնել հայրենի Հալեպը, ուր կլինիկա ուներ, եւ տեղափոխվել հայրենիք, որտեղ ըստ նրա փորձել է բոլորի հետ «լեզու գտնել»:

«Դժվարությունը մարդու համար է,-«Մեդիալաբին» ասում է Աղոյանը,-հայրենիքս շատ եմ սիրում, հայրենիքը մի տեղ է, որտեղ պիտի ապահով զգաս քեզ, բայց այնքան այլանդակ կա, որ էլ չեմ ուզում այստեղ մնամ: Հիասթափվել եմ: Արաբները, հավատացեք, մեզ ավելի լավ են ընդունում»:

Աղոյանի դեպքը եւս մեկ անգամ գալիս է հաստատելու, որ սիրիահայերի ինտեգրացիայի հարցում ամեն ինչ այնքան հարթ ու հրաշալի չէ ինչպես ներկայացվում է:

Վահե Ներսիսյան

Լուսանկարում՝ Քրիստ Բրուտյանը, «Մանանդ» տաքսի սերվիսի տիրոջ որդու և նրա ընկերների կողմից ծեծի ենթարկվելուց ժամեր անց:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031