Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ ԵԿ տարածքային կազմակերպության հավաք՝ Ծաղկաձորում 

Սեպտեմբեր 13,2014 19:03

HHK EK 1 
Ծաղկաձորում սեպտեմբերի 12-14-ն ընթանում է ՀՀԿ Արարատի տարածքային երիտասարդական կազմակերպության եռօրյա հավաքը, որին մասնակցում է 18-30 տարեկան շուրջ 100 երիտասարդ: 
Հավաքն առավելապես ունի գախափարախոսական ուղղվածություն։ Այս 2 օրերի ընթացքում անցկացվել են «Ով է Գարեգին Նժդեհը մեզ համար»  և «Երիտասարդության ակտիվության կարևորությունը Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրերով քննարկումներ, «Միասնական երիտասարդության կարևորությունը հայ իրականության մեջ» թեմայով դասախոսություն։ 
Սեպտեմբերի 13-ին հավաքի մասնակիցները հանդիպեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Ավագյանի, Կարինե Պողոսյանի, Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանի և ՀՀԿ Արարատի շրջանային խորհրդի նախագահ Գագիկ Բենիամինյանի հետ: 
Իր խոսքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախագահ Կարեն Ավագյանը ողջունեց երիտասարդական կառույցի նոր անդամների ներկայությունն ու ակտիվ գործունեությունը կուսակցական աշխատանքում, ինչպես նաև խոսեց կուսակցությունում իրենց գործում կայացած և մրցունակ մասնագետների անհրաժեշտության մասին: Իր հերթին տիկին Պողոսյանը կարևորեց երիտասարդների և հատկապես կանանց ու աղջիկների ներգրավվածության մեծացումը կուսակցությունում: 
Հանդիպման ընթացքում  հարց ու պատասխանի միջոցով անդրադարձ կատարվեց Արարատի մարզի տարածաշրջանային հիմնախնդիրներին, երկուստեք առաջարկվեցին և քննարկվեցին հնարավոր լուծման որոշակի ուղիներ: Պատգամավորները խոսեցին սահմանադրական բարեփոխումների, ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ: 
Հիշեցնենք, որ պարբերաբար անցկացվող նման հավաքների ընթացքում Հանրապետական կուսակցության ԵԿ հին և նոր անդամները փոխանակվում են փորձով, քննարկում երիտասարդության առջև ծառացած հիմնախնդիրներն ու փորձում միասնաբար դրանց լուծման ելքեր գտնել: 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930