Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոմեշի մսի» գործով՝ պայմանական ազատազրկում 4 տարի ժամկետով

Սեպտեմբեր 18,2014 12:48

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվեց «Գոմեշի մսի» գործով դատավճիռը: Դատարանը վճռեց Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, եւ որպես պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Հաշվի առնելով կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը` վերջնական պատիժ նշանակեց 3 տարի 3 ամիս 18 օր: «ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 4 տարի ժամկետով», – նշված է դատավճռում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մեղադրող կողմը միջնորդել էր Ալբերտ Օհանջանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով: «Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ` պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան 5 տարի ժամկետով», -նախորդ դատական նիստի ժամանակ իր մեղադրական ճառում ասաց ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետ Ալեքսան Ղազարյանը:

Ինչպես տեղեկացրել էինք`  Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանի դեմ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՊՆ ոլորտում մսի մատակարարման գործընթացի ժամանակ 82 տոննա տավարի ոսկրոտ քառատված մսի փոխարեն մատակարարել է նույն քանակությամբ բրիկետ տեսակի հնդկական արտադրության գոմեշի միս, իսկ ՀՀ ՊՆ-ից տավարի մսի դիմաց ստացված գումարը հափշտակել Է `ՀՀ պաշտպանության նախարարությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի` 126.936.000 դրամի գույքային վնաս:

Ալբերտ Օհանջանյանը նշեց, որ չի պատրաստում բողոքարկել դատավճիռը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930