Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես էր Գագիկ Ծառուկյանը բացատրել իր մականունը

Փետրվար 13,2015 00:45

2007-ի ապրիլին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը «Ազգ» օրաթերթի կայքէջում պատասխանել էր ընթերցողներից մեկի հետեւյալ հարցին. «ինչո՞ւ են նրան կոչում Դոդի Գագո»՝ հավելելով, որ «Ամբողջ Հանրապետությունը, նաեւ նրա սահմաններից դուրս շատերը գիտեն, որ պրն. Ծառուկյանը այս մականունով կամ կեղծանունով է կոչվում, որն, ի դեպ, նվազ անհաճո է, քան օրինակի համար «Լպիրշ» կամ «Գըռզո» կամ էլ «Մուկ» ու էլի չգիտեմ ինչ ընտանի կամ ոչ ընտանի, մեծ ու փոքր կենդանիներ: Նախընտրելի կլիներ իմանալ այս մականվան սկզբնապատճառն ուղղակի առաջին աղբյուրից, դիմացն առնելու համար ասեկոսների կամ էլ առասպելների»:

Հրապարակված պատասխանը հետեւյալն էր. «Մականունները մեր ժողովրդի մեջ շատ տարածված են ու ժողովրդական խոսքուզրույցի համով մաս են: Դժվար թե մի ազգ լինի, որ մի մականուն չունենա, էդ ինչքան անհետաքրքիր ազգ պիտի լինի, որ մի բան «կպցրած» չլինեն:

Մեր ազգի տղամարդիկ աշխատող ու հաղթանդամ են եղել ու ճաշը կերել են խոր ու մեծ ամաններով: Էդ ամաններին բարբառով ասում են «դոդ», ոնց որ ասենք ոչ խորը ամանին ասում են «քրեղան»: Հիմա ազգի տղամարդկանց ասել են «դոդենց» , այսինքն դոդով ճաշ ուտողների:

Իմիջիայլոց, երեւի արժե, որ մեկը զբաղվի մականունները հավաքելով ու մի հետաքրքիր գիրք կազմի: Դա էլ մեր ժողովրդի նիստուկացի, բնավորության լավ մասնիկ է, ինչի՞ ուշադրություն չդարձնենք: Տարիներ առաջ գյումրեցիք մի էդպիսի փորձ էին արել, ափսոս չշարունակեցին»։

 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի/www.shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Gayane (ԵՊՀ ) says:

    Մի հատ էլ քո ընկերուհի Մարգոյին էդ հաիցը կտաս, թե ինչպես կվեծանի իր օրիորդական ազգանքւնը`Բոզիկյան…

    • Նախ՝ ուշադրություն եմ դարձնում, որ այդ հարցը ես չեմ տվել, այլ «Ազգի» ընթերցողները: Երկրորդ՝ չէր խանգարի, որ տեղյակ լինեք՝ այդ բառի բառարանային առաջին նշանակությունը գորշը, մոխրագույնը, կրակագույնն է: Երրորդ՝ Դուք համառորեն շարունակում եք վիրավորանքներ գրել: Այդ պատճառով Ձեր այս մեկնաբանությունը խմբագրվել է, թեեւ կարող էինք ընդհանրապես չհրապարակել:

  2. Margarit says:

    Իմ Բոզկենք Արամ պապը, ով Բայազեթի հայտնի գերդաստանի շառավիղներից էր Արեւելյան Հայաստանում,վստահաբար, երկու բանահյուսական խոսք կասեր ոմն տիկնոջ հասցեին, ում, չգիտես ինչու, արդեն երկու տարի,երկու ամիս եւ երկու օր հանգիստ չի տալիս իր թոռնուհի Մարգարիտի անունն անգամ, իսկ ես, որ բոզկենց հայտնի գերդաստանի շառավիղ, կբավարարվեմ միայն մեկ նախադասությամբ՝հերիք է եղիազար անթափցի խաղաք, թատրոնը ավարտվել է , կինոն ավարտվել է մենք վառել ենք բոլոր լույսերը, խորը շնչեք ու արտաշնչեք, չարությունը դուրս կգա, եւ գուցե հանգստանաք

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728