Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ սուտ բան է ասել Սուրիկ Խաչատրյանը»

Օգոստոս 01,2015 17:35

«Էս երկրում մի հզոր իշխանավոր կա, նրան էլ տապալեք, հետո լրագրողներն ի՞նչ են անելու: Սուրիկ Խաչատրյանն արժանավոր իշխանավոր ու լավ մարզպետ է»,- Aravot.am-ին ասաց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով օմբուդսմենի մտահոգությանը Սդղի Գյոլ կոչվող տարածքում մարզպետի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ օմբուդսմենն օրեր առաջ ասել էր, թե շատ մտահոգիչ է, երբ պետական պաշտոնյան կեղծ տեղեկատվություն է տրամադրում կամ ստում է հասարակությանը, «Հույս ունեմ, որ գործընթացները կբերեն այնպիսի վիճակի, որ մենք կհասկանանք, թե ի սկզբանե ինչ էր նկատի ունեցել մարզպետը, ասելով, որ իր տղան կապ չունի»:

Հիշեցնենք, որ մարզպետն ավելի վաղ պնդում էր, թե իր տղան չի մասնակցել ծեծկռտուքին:

Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը օմբուդսմենի հայտարարության համար մեղադրում է լրագրողներին, պնդում է, որ մարդու իրավունքների պաշտպանը մտահոգություն չի հայտնել, լրագրողներն են սխալ տեղեկություններ գրել. «Սուրիկ Խաչատրյանն ասել է, որ իմ տղան  մասնակից չէ ծեծին, նա չի ասել, տղաս ներկա չի եղել ծեծին, ի՞նչ սուտ բան է ասել Սուրիկ Խաչատրյանը, ոչ մի սուտ բան չի ասել»:

Մեր հարցին ի պատասխան, թե հնարավո՞ր է մարզպետն այս ամենից հետո նորից հրաժարականի դիմում ներկայացնի, Վոլոդյա Հովհաննիսյանը զարմացավ. «Ի՞նչ պաշտոնանկության մասին եք խոսում… ես հիմա էլ եմ հավատացած, որ Տիգրան Խաչատրյանը ծեծկռտուքին չի մասնակցել, ներկա է եղել, բայց չի մասնակցել, ձեռքով չի կպել այդ տղաներին: Գիտեմ նաեւ, թե երեք ամիս լռելուց հետո ինչու է այդ հոգեկան հիվանդ տղան  այդպիսի հայտարարություն արել: Չեմ կարող հիմա ասել, ժամանակից շուտ չեմ հայտարարի, բայց ամեն ինչ ջրի երես է դուրս գալու, գիտեք էդպես էլ մնալո՞ւ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ն.Հ says:

    Այ մունետիկ ինքը չասաց TV-ով, որ իբր Երևանում է եղել տղան ու կապ չունի, հիմա էլ այնտեղ է եղել, բաց դաշտում ծաղիկ էր հավագում:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31