Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Պերմյակովը սատանիստ է

Դեկտեմբեր 18,2015 13:25

Այս պահին դատարանում քննվում են բացարկ հայտնելու հիմքերը: Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները ուշագրավ տեղեկություններ հայտնեցին այն մասին, որ Վալերի Պերմյակովը «Օդնոկլասսնիկ» սոցիալական ցանցում խումբ է բացել, որի մեջ եղել են 54 անդամներ, «պայմանագիր է կնքել սատանայի հետ», գրառում կատարելով, որ ինքը ծառայելու է սատանային, հրաժարվում է մկրտությունից եւ սատանային կզոհաբերի մի քանի կանանց ու տղամարդկանց:

Փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ սկզբում չէին կողմնորոշվում, թե ինչու է վերջինս սվին-դանակով սպանել  6 ամսական երեխային, սակայն այդ գրառումները տեսնելուց հետո հասկացել են, որ վերջինս սատանիստ է:

Այժմ փաստաբանները դատախազից ճշտում են, թե վերջինս արդյոք տեղյա՞կ է այս ամենի մասին, որպեսզի տեսնեն՝ բացարկ ներկայացնեն, թե ոչ:

Նրանք միջնորդություն էին ներկայացրել՝ այս ամենը եւս հաշվի առնել սպանության շարժառիթների մեջ, սակայն այն մերժվել էր: Ըստ փաստաբանների՝ սա լուրջ փաստարկ է, որը քննելու դեպքում կարելի է ճիշտ պատկեր կազմել սպանության շարժառիթների մասին, հատկապես որ սատանիստական խումբը ունեցել է անդամներ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031