Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնվել է Թալիշում նահատակված գյումրեցի լեյտենանտի դուստրը

Մայիս 06,2016 10:30

Այսօր առավոտյան Ախուրյանի «Մոր ու մանկան» հիվանդանոցում ծնվել է Թալիշի պաշտպանության ժամանակ նահատակված 25-ամյա ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի դուստրը՝ Անահիտը:

Aravot.am-ի հետ զրույցում կինը՝ Անուշ Օհանյանը, ասել էր, որ աղջկան անվանելու են Հրաչի մոր անունով՝ Անահիտ, այդպես էին որոշել ամուսնու հետ:

Hrach_Galstyan_2

Հիշեցնենք, որ Անուշը ամուսնու զոհվելուց հետո տեղափոխվել է բնակության Գյումրի, իր փաստաթղթերն է վերցրել Ստեփանակերտի համալսարանից՝ ուսումը Գյումրու մանկավարժականի աշխարհագրության ֆակուլտետում շարունակելու:

Hrach_Galstyan_dustr_3

Վաղ առավոտից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը հեղեղված է շնորհավորանքներով. «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Համլետ Կիրակոսյանի էջում ընթերցում ենք. «Բարի լուր. Այսօր առավոտյան Ախուրյանի մոր ու մանկան հիվանդանոցում լույս աշխարհ եկավ Թալիշում նահատակված, 1991 թ. ծնված ավագ լեյտենանտ Հրաչ Վարդանի Գալստյանի առաջնեկ դուստրը՝ Անահիտ Հրաչի Գալստյանը: Մեր շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում Գալստյանների ընտանիքին փոքրիկի ծննդյան կապակցությամբ՝ ցանկանալով փոքրիկին և իր մայրիկին առողջություն: Վարդան պապին, Անահիտ տատիկին և փոքրիկի հորեղբորն առանձնահատուկ շնորհավորանքներ, ամենակարևորը քաջառողջություն բոլորիդ և ասում, Աստված պահապան Ձեր ընտանիքին»:

Hrach_Galstyan_dustr_1

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ մարզպետարանի լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սամվել Գրիգորյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Աստված պահապան լինի փոքրիկին և հավերժ փառք նրա նահատակված հորը` ազգի նվիրյալ սպա ՀՐԱՉ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031