Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը կտրոհվի, եթե տեղաբնիկները ինքնության լուրջ զարթոնք ապրեն». Արա Պապյան (Տեսանյութ)

Մայիս 27,2016 23:23

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Մոդուս Վիվենդի» կենտրոնում այսօր կայացավ քննարկում, որի ընթացքում բարձրաձայնվեց Խորհրդային Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետեւանքով փախստական դարձած հայերի իրավունքների խնդիրը: Քննարկման ժամանակ ներկայացվեց նաեւ «Մոդուս Վիվենդի»-ի օրերս հրատարակած` ադրբեջանցի գրող, ներկայում տնային կալանքում գտնվող Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» գրքի անգլերեն թարգմանությունը: Գրքում հեղինակն անդրադարձել է Սումգայիթի եւ Բաքվի հայերի ջարդերին: Հայագետ, նախիջեւանագետ Արգամ Այվազյանի  գնահատմամբ` հեղինակը որոշ փաստեր խեղաթյուրել է հօգուտ Ադրբեջանի:

թալիշ-2 թալիշ

Aravot.am-ը «Մոդուս Վիվենդի»-ի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանին հարցրեց, թե ինչպես կմեկնաբանի քաղաքագիտական որոշ շրջանակների տեսակետներն  այն մասին, որ Ադրբեջանի տեղաբնիկներն ունակ են հանգեցնելու այդ երկրի փլուզմանը: «Տարածաշրջանում խաղաղությունը կայուն եւ հաստատուն կլինի այն դեպքում, երբ Ադրբեջանը, որպես միասնական պետություն, դադարի գոյություն ունենալուց: Հետեւաբար, խիստ կարեւորվում է տեղաբնիկների դերը: Այնպես պետք է անենք, որ նրանք կարողանան փլուզել Ադրբեջանը, եւ նրանք ունեն այդ հնարավորությունը»,-ասաց Արա Պապյանը:

Նրա խոսքով` հայկական կողմը պետք է աջակցի Ադրբեջանի տեղաբնիկներին. «Եթե նրանք մեզ պակաս թշնամական վերաբերվեն, պակաս ջանասիրությամբ կռվեն մեր դեմ, դա արդեն իսկ դրական է: Այսինքն, մենք նրանց խաղաղության ձեռք ենք մեկնում եւ ասում, որ սա նրանց պատերազմը չէ: Անտրամաբանական է, երբ Ադրբեջանում ճնշման տակ գտնվող ժողովուրդները կռվում են իրենց ճնշողների կողմից… Տեղաբնիկների բարեկամական վերաբերմունքը մեզ համար արդեն իսկ կարեւոր է: Բացի այդ, եթե մենք նրանց աջակցենք, եւ նրանք իսկապես ինքնության լուրջ զարթոնք ապրեն, դա կհանգեցնի Ադրբեջանի տրոհմանը»:

Թե ինչպես կարող է հայկական կողմն աջակցել Ադրբեջանի տեղաբնիկներին, Արա Պապյանը վկայակոչեց թալիշական հեռուստատեսությունն ու ռադիոն, նաեւ ԵՊՀ-ի հրատարակած գրքերից մեկը, որը վերաբերում է թալիշների մշակույթին, որը յուրացվել է թուրքական ցեղերի կողմից: «Նրանց պետք է օգնենք, որպեսզի վերագտնեն իրենց ինքնությունը»,-հավելեց Արա Պապյանը:

Այլ մանրամասները` տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031