Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախստանում ձերբակալվել են Ակտոբե քաղաքի վրա հարձակում գործած երկու ահաբեկիչներ.lenta.ru

Հունիս 12,2016 19:36

Այս մասին տեղեկացնում է Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեի կայքը:

Հետախուզման մեջ գտնվող Բ. Կուանիշբայեւը եւ Ա. Ակպանբետովը ձերբակալվել են ահաբեկչության դեմ պայքարի Ակտյուբինսկի մարզային օպերատիվ շտաբի կողմից: «Ազգաբնակչության մեջ զոհեր եւ տուժողներ չկան», – նշվում է հաղոդագրությունում:

Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, հունիսի 10-ին Ակտոբեում իրականացված հատուկ գործողություններով ոչնչացվել է չորս ահաբեկիչ եւ նրանց մեկ հանցակից: Ընդորում, վիրավորվել է օրինապահ մարմինների երկու աշխատակից: Ավելի ուշ Ղազախստանի գլխավոր դատախազությունը հունիսի 5-ին Ակտոբեում զինված հարձակման  կապակցությամբ քրեական գործ էր հարուցել «ահաբեկչական գործողություն» հոդվածի հատկանիշերով:

Ավելի վաղ հայտարարվել էր Ակտոբեի իրադարձությունների գործով եւ ՔՕ այլ հոդվածներով հարուցված ավելի քան 20 քրեական գործի մասին:

Հունիսի 5-ին քաղաքը ենթարկվել էր ազգայնական մի քանի խմբերի հարձակման, որի հետեւանքով զոհվել էր 7 եւ տուժել 38 մարդ: Զենքի խանութի մոտ սպանվել էին վաճառողը եւ անվտանգության աշխատակիցը, ինչպես նաեւ վիրավորվել տեղի մեկ բնակիչ, որն ավելի ուշ մահացել էր հիվանդանոցում: Մեկ քաղաքացի էլ զոհվել էր մեկ ուրիշ զենքի խանութի վրա հարձակման ժամանակ: Զորամասի վրա գրոհի ժամանակ էլ սպանվել էր երեք զինծառայող:

Նույն օրը Ղազախստանի օրինապաշտպան մարմինները իրականացրել են հակաահաբեկչական գործողություն, որի ընթացքում ոչնչացվել է 13 ազգայնական: Այսօրվա դրությամբ ոչնչացվել է ընդհանուր առմամբ 17 գրոհային:

Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930