Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինար Վարդանյան. Ես չէի կարող կողմ քվեարկել Ընտրական օրենսգրքի նախագծին, որը իրատեսական չէ

Նոյեմբեր 11,2016 18:45

«Ընտրական օրենսգրքում բազմաթիվ դրույթներ խոցելի են դարձնելու ընտրական գործընթացը»,- նոյեմբերի 11-ին  «Մարտահրավերները 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ» թեմայով քննարկման ընթացքում ասաց Ազգային ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:

Նա նշեց, որ ընտրական գործընթացը Հայաստանում տարիներով այնքան աղավաղված է եղել, որ այլեւս չենք պայքարում նախընտրական փուլում տեղի ունեցող խախտումների դեմ, այլ փորձում ենք հետընտրական փուլում ինչ-որ կարգավորումներ ստեղծել. «Մենք այլեւս չենք պայքարում նախորդ օրը ընտրակաշառք բաժանելու դեմ: Նույնիսկ ես ինքս էլ մեխանիզմներ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է պայքարել դրա դեմ: Վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ մեկ օր առաջ մարդիկ գնում են սուրճի սեղանի շուրջ ընտրակաշառք են բաժանում, հաջորդ օրն էլ գնում են ընտրությունների: Ես ինքս չունեմ մեխանիզմ դրա դեմ, որովհետեւ դա գտնվում է բոլորովին այլ հարթությունում, իսկ այդ հարթությունում ոչինչ չի էլ արվում»:

Անդրադառնալով արդեն քվեարկած ընտրողների ցուցակները հրապարակելուն՝ Էլինար Վարդանյանն ասաց, որ ինքը կողմ է, սակայն Ազգային ժողովում կողմ չէ քվեարկել Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններին. «Ես չէի կարող կողմ քվեարկել մի տարբերակի, որը համարում եմ՝ իրատեսական չէ կիրառելու առումով: Ինչո՞ւ, որովհետեւ դու սահմանում ես, որ կարելի է ցուցակները հրապարակել եւ դրա հետ մեկտեղ ասում ես հանկարծ չշփոթվեք գնաք հայտարարություն տաք, դրա համար քրեական պատասխանատվության ենք ենթարկելու, ես, լինելով քաղաքացի, վստահված անձ, դիտորդ, ո՞վ է ասում, որ իմ անձնական շահերը այդ դեպքում երկրորդական են: Առաջին հերթին որպես մարդ կմտածեմ, կոպիտ ասած, իմ կաշվի մասին, նոր ընտրական կեղծիքների»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930