Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր սպանություն Գյումրիում

Մայիս 05,2017 13:49 Share

Քիչ առաջ Aravot.am-ին տեղեկություններ էին հասել այն մասին, որ սպանություն է տեղի ունեցել Գյումրու Ղորղանյան փողոցի սեփական տներից մեկում։ Մենք դիմեցինք Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին (լուսանկարում), որը հաստատեց մեր այս տեղեկությունը՝ փոխանցելով, որ այսօր առավոտյան Ղորղանյան փողոցի սեփական տներից մեկում հայտնաբերվել է 77-ամյա Ստեփան Մարկոսյանի դին՝ կրծքավանդակի ձախ հատվածում կտրած-ծակած, թափանցող վերքերով։

Նա միայնակ ապրող թոշակառու էր։ Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդված 1-ին մասի հատկանիշներով; Դատախազի տեղեկացմամբ, դեպքի կատարման ժամկետն ու հանգամանքները պարզվում են, ակտիվ օպերատիվ հետախուզական ու քննչական գործողություներ են տեղի ունենում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել