Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ

Օգոստոս 18,2026 19:44 Share

Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ ԱՄՆ դաշնային դատարան:

Ինչպես հաղորդել է ադրբեջանական Report-ը, դատական հայցը վերաբերում է Ադրբեջանի դեմ անհիմն և սադրիչ մեղադրանքներ պարունակող հոդվածի հրապարակմանը։

2026 թվականի հունիսի 5-ին CNN-ի կողմից հրապարակված հոդվածը պարունակում էր մի շարք սադրիչ պնդումներ այն մասին, որ Ադրբեջանի տարածքը, իբր, Իսրայելն օգտագործում է Իրանի դեմ ռազմական և հետախուզական գործողություններ իրականացնելու համար:

Հոդվածում պնդվում էր, որ Իսրայելի հատուկ նշանակության ուժերը գործում են Ադրբեջանի հարավային մի քանի շրջաններում՝ Իրանի հետ սահմանի մոտ` այդ վայրերից իրականացնելով հետախուզական և անօդաչու թռչող սարքերի գործողություններ, և որ Իսրայելը, իբր, Ադրբեջանում տեղադրել է լսողական սարքեր և այլ հետախուզական սարքավորումներ՝ Իրանի դեմ հետագա գործողություններին նախապատրաստվելու համար:

yerkir.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել