Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիր Ծիրանիի» քարոզարշավը կա՛մ առհասարակ չի ներկայացվում, կա՛մ մատուցվում է խիստ համառոտ. հայտարարություն

Մայիս 07,2017 20:22

Հարգելի գործընկերներ,

Զանգվածային լրատվության միջոցների (հեռուստաընկերություններ, տպագիր լրատվամիջոցներ, ինտերնետային կայքեր եւ այլն) կողմից Երեւանի ավագանու կազմավորման քաղաքական գործընթացի լուսաբանումն ակնհայտորեն ունի կողմնակալ բնույթ, մասնավորապես` «Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզարշավը բազմաթիվ լրատվամիջոցների կողմից կա՛մ առհասարակ չի ներկայացվում, կա՛մ մատուցվում է խիստ համառոտ եւ ընդհանրական:

Տվյալ հանգամանքը, իրավացիորեն, հարցադրում է առաջացնում, թե ինչո՞ւ են որոշ լրատվամիջոցներ խուսափում մեր հանրությանը ներկայացնելուց` սկզբունքային ընդդիմադիր քաղաքական գործիչ եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի ու «Երկիր Ծիրանի»-ի քարոզարշավը, մամուլի հաղորդագրությունները եւ մայրաքաղաքի կառավարման ու խնդիրների վերաբերյալ հրապարակած մոտեցումները:

Եվ, չնայած հասկանալի է, թե որոշ մարդիկ ինչու են իրենց վերահսկողության ներքո գտնվող զլմ-ների միջոցով անհույս փորձ կատարում` հանրային ամենադրական ընկալումն ունեցող Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ` տեղեկատվության սահմանափակմամբ, իսկ մյուս երկու ուժերի ներկայացուցիչների վերաբերյալ` անսպառ ու գերհագեցած տեղեկատվության տարածմամբ  նվազեցնել «Երկիր Ծիրանի»-ի հնարավորությունները, այդուհանդերձ` լրատվության հավասարաչափ եւ անաչառ տրամադրումը պետք է առաջնային դիտարկել, ինչը ժողովրդավարության հաստատման կարեւոր հիմնասյուներից է:

Հարգանքներով`

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

07. 05. 2017թ.

Երեւան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031