Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի մայիսին. Razm.info

Հունիս 12,2017 22:30

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. մայիսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 4 դեպք, որից մարտական կորուստ է միայն մեկը:

Դեպքերից ոչ մեկի մասին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները չեն հայտնել:

Չորս կորուստներից մեկը եղել է մարտական պայմաններում, զինծառայողներից ևս մեկը մահացել է ավտովթարի հետևանքով, իսկ մյուս 2-ը սպանվել են որպես լրտես ՝ առանց դատավարության (տես «Լրտեսների գործը»):

Կորուստներ

Մայիսի 7-ին ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի ԶՈւ գնդապետ, Նախիջևանի զորամասերից մեկի շարային մասի պետ Էմինով Միրնեմեթ Միրհասան օղլուն (Eminov Mirnemət Mirhəsən oğlu):

Մայիսի 9-ին ամենայն հավանականությամբ առաջնագծում սպանվել է Ադրբեջանի բանակի սպա, առնվազն կապիտանի կոչում ունեցող Քազիմով Սուլեյման Սեյիդաղա օղլուն (Kazimov Süleyman Seyidağa oğlu):

Մայիսի 20-ին հայտնի է դարձել, որ  թաղել են հայկական կողմի օգտին լրտեսելու կասկածանքով ձերբակալված, Նախիջևանի Օրդուբադի շրջանի Դարքենդ գյուղի բնակիչ, զինծառայող (լեյտենանտ), 1993թ ծնված Հեյդարով Թեմկին Նիզամի օղլուին (Heydərov Təmkin Nizami oğlu)։

Մայիսի 26-ին գաղտնի կերպով թաղել են կրկին հայկական կողմի օգտին լրտեսելու կասկածանքով ձերբակալված, Ուջարը շրջանի Շահլըգ գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Միրզալիև Էլչին Գուլու օղլուին (Mirzəliyev Elçin Qulu oğlu):

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Razm.info»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930