ԳԱԱ նախագահը` միանգամից դոկտոր դառնալու մասին

ԳԱԱ նախագահը` միանգամից դոկտոր դառնալու մասին

Aravot.am-ը ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից հետաքրքրվեց` ի՞նչ կարծիքի է «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի 11-րդ հոդվածի վերաբերյալ, որով նախատեսվում է սահմանել մեկ` դոկտորի գիտական աստիճան:

«Ես գտնում եմ, որ դա ամենամեծ սխալն է, հեղինակները չեն հասկացել, թե ինչ է գիտությունը, եւ նման օրինագիծ են ստեղծել… Գիտական հետազոտության երկու մակարդակ կա, եւ եթե վերեւի մակարդակը հանեն, թեկնածու գիտնականը այլեւս շահագրգռություն չի ունենա ավելի բարձր մակարդակի գիտությամբ զբաղվելու: Կմտածի, որ այսպես թե այնպես դոկտոր է, էլ ինչու ժամանակ, միջոցներ ծախսի: Կարծում եմ, այդ օրենքը մեծ վնաս կհասցնի գիտությանը»,-ասաց ԳԱԱ նախագահը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք