Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմական քվեարկությունը կայացավ. պատգամավորները նախագահ ընտրեցին

Մարտ 02,2018 11:58

Այսօր ՀՀ վեցերորդ գումարման խորհրդարանը նախագահ ընտրեց: Որոշ պատգամավորներ «պատմական» որակեցին այս օրը եւ այս քվեարկությունը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, որ ՀՀ նախագահին ընտրում են պատգամավորները: Այս ընտրակարգն ամրագրվեց վերջին Սահմանադրական փոփոխություններով, երբ Հայաստանն անցավ խորհրդարանական կառավարման համակարգի:

Հայաստանի հանրապետության չորրորդ նախագահի միակ թեկնածուն Մեծ Բրիտանիայում ՀՀ նակին դեսպան Արմեն Սարգսյանն է: Խորհրդարանական չորս խմբակցություններից երեքը`ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» դաշինք պաշտպանում են Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Դեմ է միայն «Ելք» դաշինքը:

Նախագահն իր լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին, ԱԺ հատուկ նիստում:

ՀՀ չորրորդ նախագահին առաջինն ընտրելու եկան ՀՀԿ-ական օլիգարխ պատգամավորները եւ գեներալները:

Aravot.am-ի հարցին`ի՞նչ սպասելիքներ ունի Արմեն Սարգսյանից ՀՀԿ-ական օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ասաց`շատ: Հաջորդ հարցին` ներդրումներ կբերի՞: «Հա, անպայման»,- ասաց նա եւ հեռացավ:

Նախագահի քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կրկին անդրադարձավ Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցին: Ասաց`իրենք ներկայացրել են այն փաստաթուղթը, որն իրենց թեկնածուին իրավունք տալիս է նախագահ դառնալու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031