Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական համույթի պարուհիները հիացրել են նաեւ ադրբեջանցի մրցավարին

Ապրիլ 10,2018 14:43

Մարտի 31-ից ապրիլի 1-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում կայացել է Վրաստանի VIII պարային օլիմպիադան, որի մասնակիցների թվում է եղել նաեւ Հայաստանը:

Մեր երկիրը «Ժողովրդական պար», «Հնդկական պար» եւ «Ակրոբատիկ պարեր» անվանակարգերում ներկայացրել է «Նոր դար» պարային համույթը՝ գեղարվեստական ղեկավարներ Մհեր Պետրոսյանի եւ Դոնա Բարեղամյանի գլխավորությամբ:

Մհեր Պետրոսյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ հայաստանյան պատվիրակությունը ղեկավարել է IDO միջազգային կարգի մրցավար Արտաշես Մեսրոպյանը: «Նոր դար» համույթի կազմում էր նաեւ ժողովրդական պարերի աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի գործող չեմպիոն 12-ամյա Գարիկ Պետրոսյանը:

«Ինչպես նախորդ տարի, այս անգամ եւս հետաքրքիր դեպք եղավ: Մասնակիցների թվում նաեւ Ադրբեջանն էր: Օլիմպիադան սկսվեց նախատեսվածից կես ժամ ուշ: Մեզ տեղեկացրին, որ ուշացման պատճառը ադրբեջանական պատվիրակությունն է: Բանն այն էր, որ 2016թ.-ին «Նոր դարը» ջախջախիչ հաղթանակ տարավ ադրբեջանական խմբի հանդեպ: Այս անգամ էլ, տեղեկանալով հայկական պատվիրակության ներկայության մասին, Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը շտապ փոփոխություններ կատարեց իր պարողների կազմում»,-մեզ հետ զրույցում պատմեց պարուսույց Մհեր Պետրոսյանը:

«Տարիքային խմբեր ու անվանակարգեր փոխվեցին: Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական պատվիրակությունը օլիմպիադայի մասնակցության որոշ հայցադիմումներ հետ է վերցրել»,-հավելեց նա:

Մեր զրուցակցի խոսքով՝ «Նոր դարի» պարուհիները հիացրել են հանդիսատեսին եւ խստապահանջ մրցավարներին, այդ թվում՝ Ադրբեջանի-ներկայացուցիչ մրցավարին. «Մեր ներկայացրած 14 մենապարերը, 5 զուգապարերը գրավեցին առաջին պատվավոր տեղը, իսկ մեկ անվանակարգում՝ երկրորդ տեղը»:

Մհեր Պետրոսյանը հավելեց, որ առաջիկայում աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Պետրոսյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ժողովրդական պարերի աշխարհի XV առաջնությանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հասմիկ says:

    Հիացրել է ինչպե՞ս… Դա գրեք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30