Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բաղանիս գյուղի վրա

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Բաղանիս գյուղի վրա

Այսօր՝ ապրիլի 15-ին, ժամը 14.20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղի վրա: Բաղանիսի բնակիչները հայտնեցին, որ անվտանգության նկատառումներով փակվել է միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը, ավտոմեքենաների երթեւեկը ներկայումս կատարվում է Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ճանապարհով:

Ներկայումս Բաղանիսի սահմանագծում հարաբերական անդորր է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Էս լրագրողները միշտ լուն ուղտ են սարքում:

    Դատարկ գիւղեր են, էնքան կրակեն էնքանից էլ շատ: Ինչի՞ էք խուճապի մատնուել,,

  2. Ruben says:

    Հարցրեք պաշտպանության նախարարին եւ Գլխավոր շտաբի պետին՝
    ինչու՞ չեն փակում պարկի բերանը, խե՞լք (ուղեղ) չունեն, թե՞ դա իրենց չի վերաբերում:

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք