Լրահոս
Օրվա լրահոսը

Բախում՝ ուսանողների հետ. «Մերսեդես» մակնիշի մեքենայով քշեցին ցուցարարների վրա ու ծեծեցին ուսանողներին

Ապրիլ 16,2018 10:37

Քիչ առաջ Հերացի փողոցի հատվածում բախում եղավ ուսանողների հետ: «Մերսեդես» մակնիշի մեքենայով քաղաքացիներն ուզում էին անցնել փողոցը, ուսանողների ցույցի պատճառով չէին կարողանում, 4-5 հոգով նրանք դուրս եկան մեքենայից եւ սկսեցին ծեծել ցուցարար ուսանողներին:

The activists of ‘#merjirserjin’ initiative closed a number of streets during the action of disobedience in Yerevan, Armenia

Մի քանի հարվածներից հետո նստեցին մեքենան եւ քշելով ուսանողների վրա՝ ճեղքեցին պատը:

The activists of ‘#merjirserjin’ initiative closed a number of streets during the action of disobedience in Yerevan, Armenia

The activists of ‘#merjirserjin’ initiative closed a number of streets during the action of disobedience in Yerevan, Armenia

Այդ հատվածում լարված իրավիճակ է: Մի պահ իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից:

Միջամտեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից Դանիել Իոաննիսյանը: Նա սկսեց վիճել ոստիկանների հետ՝ ասելով, որ դուք ոստիկաններ եք, մարդկանց վրաերթի են ենթարկում, ոչինչ չեք անում. «Ձեր աչքի դեմը մարդիկ ծեծի են ենթարկում, կողքից կանգնած նայում եք: Մի քիչ դուխով եղեք, մի քիչ ոստիկան եղեք, էդ կրիմինալին պիտի կանգնացնեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. Մամուլում հրապարակված լուրերի համաձայն,  մեքենաներից մեկի վարորդը, որն աչքի էր ընկնում իր ագրեսիվ պահվածքով, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրն է՝ Գոռ Համբարձումյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «ջունգլիի օրէնք» կ’ուզէք, դեհ ջունգլիի օրէնք կը ստանաք… շնորհիւ այս յիմար իրարանցումին, նորէն տասը տարի ետեւ գացինք… մերսի Պարոն Փաշինեան…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30