Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀԿ-ի գործարարների հետ

Հունիս 03,2018 19:40

Aravot.am-ի տեղեկություններով` առաջիկա օրերին ՀՀԿ խմբակցությունը կլքեն գործարար թեւի ևս մի քանի պատգամավորներ: Շրջանառվում է Սամվել Ալեքսանյանի եւ Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) անունները:

Մեր աղբյուրի փոխանցմամբ` ՀՀԿ գործարար թեւի ներկայացուցիչներն օրերս Արայիկ Գրիգորյանի առանձնատանը հանդիպում են ունեցել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպումը կայացել է գործարարների նախաձեռնությամբ: Սերժ Սարգսյանը դեմ չի եղել գործարարների`ՀՀԿ-ից հեռանալուն, եթե դա կնպաստի նրանց գործունեությանը:

Հիշեցնենք, երեկ ՀՀԿ-ն լքելու մասին հայտարարեց գործարար Արման Սահակյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930